Բաժիններ՝

Թրամփը Լինչի դատաստան է որակել իր նկատմամբ գործարկված իմպիչմենթի ընթացակարգը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Լինչի դատաստան է որակել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կողմից իր նկատմամբ գործարկված իմպիչմենթի ընթացակարգը: Այդ մասին նա հոկտեմբերի 22-ին գրել է Twitter-ի իր էջում:

«Ստացվում է, որ եթե երբեւիցե դեմոկրատը դառնա նախագահ, իսկ հանրապետականները մեծամասնություն ստանան Ներկայացուցիչների պալատում, նույնիսկ ոչ մեծ գերակշռությամբ, նրանք կկարողանան նախագահի իմպիչմենթ ձեռնարկել առանց համապատասխան ընթացակարգերի կամ դրա համար օրինական հիմքերի ապահովման: Բոլոր հանրապետականները պետք է հիշեն՝ ինչի վկաներն են նրանք՝ Լինչի դատաստանի: Բայց մենք կհաղթենք»,-հայտարարել է ԱՄՆ-ի ղեկավարը:

Այսպես կոչված Լինչի դատաստանը կամ լինչելը, այսինքն՝ հանցագործության կատարման մեջ կասկածվող մարդու նկատմամբ ամբոխի հաշվեհարդարը՝ առանց դատ ու դատաստանի, նախկինում տարածված երեւույթ էր Միացյալ Նահանգներում: Առավել հաճախ դրա զոհ էին դառնում սեւամորթ բնակչության ներկայացուցիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031