Նոյեմբերի 8-ին, ժամը 16:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Թեժ Լեռ» հանգստյան տան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Հոֆենհայմ»-ին հաղթանակ տոնել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ է եղել՝ Հայաստանը հայտարարել է, որ իր մոտեցումն այդ սկզբունքների վերաբերյալ կախված է լինելու այդ բանակցություններից և պատասխաններից, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք դրանք ընդունելի՞ են մեզ համար, թե՞ ոչ: Այսինքն՝ պետք է եզրակացության գան՝ ելնելով այդ պատասխաններից: Այդ պատասխանները չկան, բացատրություն չկա, թե ինչու չկան պատասխաններ: ՄԽ գործընթացը դրա արդյունքում պարալիզացված վիճակում է»:
«168 Ժամի» աղբյուրի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ լուրջ մտահոգություններ ունեն: Այդ պաշտոնյաները, իրենց ապահովագրելու համար, փորձում են վարչապետի աշխատակազմի միջոցով Նիկոլ Փաշինյանին ինֆորմացիա հասցնել Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանի կողմից արված որոշ գործարքների մասին, որոնք համարում են կասկածելի:
Օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում հայ-ռուսական խորհրդարանական հարաբերություններում իրողություններ են տեղի ունեցել, որոնք չեն վրիպել շրջապատի, այդ թվում՝ միջազգային որոշ այլ պատվիրակությունների աչքերից:
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ ստացվեց, որ երթուղային ավտոբուսում գողացել են մի աղջկա դրամապանակը, որի մեջ եղել էին փող ու զեղչի քարտեր։
Իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոն հատուկ համերգով հանդես չի գալու Ճապոնիայում, որը պլանավորվել էր անցկացնել 2020 թվականի Օլիմպիական խաղերի նախաշեմին: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործություն։
Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ տարվա նոյեմբերին «դեղին բճկոնավորների» շարժումն սկսվելու պահից ձերբակալել է շարժման ավելի քան 10 հազար կողմնակիցների:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն:
Փարիզի Drouot աճուրդի տունը վաճառքի է հանում Նապոլեոն Բոնապարտին պատկանող 40 չափսի ճտքակոշիկները: Աճուրդներն անցկացվելու են նոյեմբերի 29-ին: Այդ մասին ասվում է Drouot-ի հայտարարության մեջ:
Հրաշալի տորթ՝ ընտանեկան թեյախմության համար:
Մոլորակի միլիարդատերերի միագումար կարողությունը 2018 թվականին 8,5 տրլն դոլարով նվազել է հինգ տարի անշեղորեն աճելուց հետո:
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պլանավորում է հեռանալ Միացյալ Նահանգներից, հենց որ երեխաները չափահաս դառնան: Այս մասին Ջոլին պատմել է Harper’s Bazaar-ին տված հարցազրույցում:
Միլլենիալների սերնդի ներկայացուցիչները՝ ծնված 1981-1996 թվականներին, ավելի շուտ են սկսում ունենալ առողջական խնդիրներ, քան Х սերնդի ներկայացուցիչները (1961-1981թթ.), իսկ մահացությունը նրանց շրջանում 40 տոկոսով ավելի բարձր է:
Ամերիկյան Բերքլիում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի մի խումբ գիտնականներ գտել են, որ խորը քնի բացակայությունը մարդուն դարձնում է սթրեսի նկատմամբ խոցելի, մեծացնում է տագնապալի վիճակը:
Նոյեմբերի 7-ից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական թևի անդամները երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպեցին ԱԳՆ-ի մոտ, որտեղ պատրաստվում էր մասնակցել երիտասարդ դիվանագետների երդման արարողությանն ու դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը: «Արայիկ, հեռացիր» կոչերով նրանք շրջանի մեջ էին վերցրել Նիկոլ Փաշինյանին և պահանջում էին հեռացնել նախարար Հարությունյանին:
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մյասնիկյանի համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանքներ են առաջադրվել, որոնցից երկուսը համայնքի ներկա և նախկին ղեկավարներն են, իսկ երրոդը՝ համայքի աշխատակազմի քարտուղարը:
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ կարող է գլխավորել «Բավարիան»:
Երեք պարաշյուտներից մեկը Starliner օդաչուավոր տիեզերանավի վթարային փրկության համակարգի փորձարկման ժամանակ չի բացվել մարդկային գործոնի պատճառով:
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 8-ին, ժամը 00.10-ին, 45-ամյա Սվետլանա Մ.-ն ներկայացել է ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք:
Որևէ նշանակություն չունի՝ կլինի Արայիկ Հարությունյանը կամ այլ մարդ իրենց թևից։ Գիտեմ, որ նրանց թիմում հակասություններ կան, փոխնախարարներ կան, որոնք ուզում են այդ աթոռին բազմել։ Եթե թիմի մեկ անդամը փոխարինվի այլ անդամով, որևէ բան դա մեր կյանքում չի փոխի։ Այն, ինչ կատարվում է՝ կատարվում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով, որևէ մեկը չի կարող քայլ անել՝ առանց նրա գիտության։ Բոլոր ոլորտներում ապականման գործընթաց է գնում… միայն մի ուղղությամբ չէ, մի ոլորտում չէ, հետևապես՝ այս պայքարը պետք է անպայման լինի Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետև նրա դրածոները կատարում են իր պահանջները։
ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարած զենքի մատակարարման տենդերի ձախողման մասին առաջին հրապարակումը, որին մասնակցել է «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը (ORSIS զինագործական ապրանքանիշ), եղել է ռուսական մամուլում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հիշեցրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով ռուսական ընկերության և դրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի մեղադրանքներին, թե ՀՀ ՊՆ-ն տեղեկատվական պատերազմ է սկսել իրենց դեմ:
ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների հնարավոր սաստկացումը Չինաստանի տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ չեն դադարեցնի ՉԺՀ-ի հետազոտությունները կապի վեցերորդ սերնդի՝ 6G-ի բնագավառում:
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Անդրադառնալով Սփյուռքի նախարարության փակմանը, Վարուժ Չիլինկիրեանն ասաց. «Սփյուռքի նախարարության փակումը քաղաքական պատգամ էր ներկա իշխանությունների կողմից: Սա Սփյուռքի կարևորության նսեմացում էր»:
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Իջևանի գինու, կոնյակի գործարանում:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Բյուրական համայնքի ավագանու 2014 թվականի հունվարին կայացրած որոշման համաձայն՝ համայնքի օրվա կարգավորիչ ջրամբարից իրավաբանական և ջրավազաններ ունեցող ֆիզիկական անձանց խմելու ջրի սպասարկման ծառայություն իրականացնելու համար սահմանվել է մեկ խմ ջրի դիմաց 150 դրամ տեղական վճար։
Արդեն երկրորդ օրն է, ինչ ՀՅԴ երիտասարդական միության անդամներն ու ԵՊՀ Հայ բանասիրության, Պատմության և այլ ֆակուլտետների ուսանողները ԿԳՄՍՆ շենքի մոտ նստացույց են անում՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Երեկ երիտասարդները գիշերել են նախարարության շենքի մոտ, այսօր այնտեղ մնալ չեն պատրաստվում: