Բաժիններ՝

Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Հոֆենհայմ»-ին հաղթանակ տոնել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Հոֆենհայմ»-ին հաղթանակ տոնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության՝ Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց «Քյոլ»-ի հետ: Առաջին կեսից հետո «Հոֆենհայմ»-ը պարտվում էր նվազագույն հաշվով: Սակայն 46-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Սարգիս Ադայանը և 48-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ դառնալով գոլի հեղինակ: Արդեն խաղավարտին ավելացված րոպեին «Քյոլն»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոններն Ադամյանի նկատմամբ և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լոկարդին: «Հոֆենհայմ»-ը հաղթեց 1:2 հաշվով:

Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը երկրորդն է մրցաշարային աղյուսակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930