
Արսեն Վենգերը՝ «Բավարիան» գլխավորելու մասին

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ կարող է գլխավորել «Բավարիան»:
«Ես գրեթե տեղափոխվել էի «Բավարիա» շատ վաղուց: Ներկայումս ես նրանց հետ ընդհանրապես չեմ շփվել: Մենք միմյանց հետ չենք շփվել, և ես չգիտեմ՝ կշփվե՞նք արդյոք»,- ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» նախորդ շաբաթ հեռացրեց մարզիչ Նիկո Կովաչին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 69-ամյա Վենգերը «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն է: Նաև գերմանական ակումբի կարճ ցուցակում ընդգրկվել են Ռալֆ Ռանգնիկը, Էրիկ տեն Հագը և Մասիմիլիանո Ալեգրին, բայց Ռանգնիկը հրաժարվել է բանակցություններ վարել, իսկ հոլանդացու և իտալացու հրավերը քիչ հավանական է:
Սիրարփի Աղաբաբյան