Միլլենիալներին կանխատեսել են աղքատություն և արագ մահ
Միլլենիալների սերնդի ներկայացուցիչները՝ ծնված 1981-1996 թվականներին, ավելի շուտ են սկսում ունենալ առողջական խնդիրներ, քան Х սերնդի ներկայացուցիչները (1961-1981թթ.), իսկ մահացությունը նրանց շրջանում 40 տոկոսով ավելի բարձր է: Այս մասին ասված է Ամերիկյան անկախ ապահովագրողների Blue Cross Blue Shield Association (BCBS) ֆեդերացիայի զեկույցում:
Նշվում է, որ այս սերնդի ներկայացուցիչների հիմնական խնդիրներն են հիպերտոնիան, խոլեստերինի բարձր մակարդակը, ծանր դեպրեսիան, ինչպես նաև ինքնասպանությունների մեծ տոկոսը և գերդոզավորումից մահացության հավանականությունը:
Ըստ տնտեսագետների, միլլենիալների թույլ առողջությունը կհանգեցնի առողջապահական ոլորտում ծախսերի մեծացմանը:
Բացի այդ, առողջական խնդիրների պատճառով միլլենիալները չեն կարողանա աշխատել պատշաճ արդյունավետությամբ: Իսկ 1981-1996 թվականների սերնդի շատ ներկայացուցիչների հիվանդությունների պատճառով սպառնում է գործազրկություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը