Գողություն երթուղայինում
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ ստացվեց, որ երթուղային ավտոբուսում գողացել են մի աղջկա դրամապանակը, որի մեջ եղել էին փող ու զեղչի քարտեր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, Մալաթիայի գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումներով, պարզեցին, որ գրպանահատությունը կատարել է մայրաքաղաքաի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Նա հենց դեպքի օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Մալաթիայի բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Նախապատրաստվում են նյութեր։