
Հրաշալի տորթ՝ ընտանեկան թեյախմության համար

Բաղադրիչներ
1. Կարագ – 250 գ
2. Դեղնուց – 3 հատ
3. Շաքարավազ – 1 բաժակ
4. Ալյուր – 3 բաժակ
5. Փխրեցուցիչ – 1 թ/գ
6. Խտացրած կաթ – 2 բանկա
Պատրաստման եղանակը
1. Շաքարավազը և դեղնուցները հարել:
2. Ավելացնել կարագը, լավ խառնել:
3. Այնուհետև ավելացնել փխրեցուցիչը, ալյուրը և խմոր հունցել:
4. Յուղաթղթով պատված տապակի մեջ լցնել խմորը և թխել 15-20 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
5. Պատրաստի տորթի կորժը երեք մասի բաժանել և պատել խտացրած կաթով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը