Բաժիններ՝

Հանոյի հնագույն հյուրանոցը դիմավորում է ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի ղեկավարներին

Հանոյի կենտրոնական մասում, որտեղ մի քանի ժամ անց կկայանա ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, ձեռնարկված են անվտանգության բոլոր հնարավոր միջոցները: Ինչպես սպասվում է, երկկողմ միջոցառումները տեղի կունենան քաղաքի Metropole հնագույն հյուրանոցում: Այդ մասին իրադարձությունների վայրից հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հյուրանոցի բոլոր մատույցները պարեկում են տեղացի զինծառայողներ, Վիետնամի հասարակական անվտանգության նախարարության աշխատակիցներ, նաեւ նկատվել են ամերիկյան գաղտնի ծառայության եւ Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Դեպի Metropole տանող ճանապարհները փակված են զրահապատ փոխադրամեքենաներով, զրահապատ ոստիկանական ավտոմեքենաներով:

Metropole հյուրանոցը կառուցվել է 1901 թվականին: Հյուրանոցը վերապերել Է թե՛ Հնդկաչինի ֆրանսիացի գեներալ-նահանգապետի փառահեղ ընդունելությունները, թե՛ ամերիկյան Բ-52-ների եւ «Ֆանտոմների» ռոբակոծումները:

Հյուրանոցի առջեւի հրապարակում տեղի են ունեցել հեղափոխական ուժերի հանրահավաքները, որոնք հանդես էին գալիս հանուն Ֆրանսիայի գաղութային տիրապետության տապալման, հենց այստեղից էր երկիրն ուղարկում իր զինվորներին ամերիկյան իմպերիալիզմի դեմ պայքարի:

Հյուրանոցին հռչակ է բերել նաեւ դրա խոհանոցը: Metropole-ի ավագ խոհարար Դիդիե Կառլոուն պատրաստ է իր հյուրերին առաջարկել ոչ միայն ֆրանսիական թարմ բուլկիներ, այլեւ վիետնամական ցանկացած լապշա, «սայգոնյան» նրբաբլիթներ եւ ջայլամամսի բիֆշտեքս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս