ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել «Բարսելոնա»-ի դեմ
Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, գործ է հարուցել կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ:
Այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Բարսելոնա»-ին մեղադրում են 2018 թվականի դեկտեմբերի 11-ին Չեմպիոնների լիգայի շրջանակում «Տոտենհեմ»-ի դեմ խաղը ոչ պատշաճ և գործող կարգի համապատասխան կազմակերպելու մեջ: Բողոքը ներկայացրել է անգլիական ակումբը:
ՈՒԵՖԱ-ի կողմից գործի քննության մեկնարկը կտրվի փետրվարի 28-ին: