Զինված ուժերում դոնորական արյուն պաշարելու ամենամյա պլանի համաձայն, զինծառայողներն անվարձահատույց և կամավորության սկզբունքով արյուն են հանձնել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում` արյան պահեստավորման և փոխներարկման բաժանմունքի բժիշկ-մասնագետների հսկողությամբ:
Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է նախորդ տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR):
«Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, մնացածով քննությունն ընթացքի մեջ է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալությանը։
«Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ՝ ՀՀ ոստիկանությունում կոռուպցիա գոյություն չունի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
88 տարեկան հասակում Մոսկվայում վախճանվել է ռեժիսոր Գեորգի Դանելիան:
Ոստիկանությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավտոմեքենաներ թալանելու գործով կասկածյալներ ունի։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ դատապարտելով նման արարքները։
Եվրախորհրդարանը (ԵԽ) հաստատել է ուղղումների նախագիծը Եվրամիության (ԵՄ) Գազի դիրեկտիվում, որը Բրյուսելին թույլ կտա ընդլայնել ծովային գազատարների, մասնավորապես, «Հյուսիսային հոսք -2»-ի վերահսկողության հնարավորությունները:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել, թե ինչո՞ւ է վարչապետի հրամանով իր մայրն ազատվել աշխատանքից:
Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N221-Ա որոշմամբ ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Խաչատուրյանը:
««Ազգային անվտանգությունն» աբստրակտ արտահայտություն է, դա ևս պիտի հստակ ձևակերպած լինի Քրեական օրենսգրքով, սահմանվի մեկ առ մեկ, թե այդ ո՞ր դեպքերն են, որ իսկապես ազգային անվտանգությանը սպառնում են, և դա պիտի այնպես գրվի, այնքան կոնկրետ, որ որևէ պարագայում չվնասի ժողովրդավարական երկրում խոսքի ազատության պաշտպանվածության սկզբունքին»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն:
Վիեննայում բեռնատար ավտոմեքենան բախվել է գնացքին, նախնական տվյալներով՝ տուժել է 15 մարդ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն համայնքի ղեկավարին:
Կայացան Chess.com շախմատային կայքի կազմակերպած PRO Chess League մրցաշարի ենթախմբային փուլերի եզրափակիչները:
Փաշինյանի խոսքով՝ հակահեղափոխական դավադրության կարևոր նպատակադրումներից մեկն այն էր, որ կառավարությունը չկարողանա ապահովել հարկային հավաքագրումները, որից շղթայական ռեակցիայով չեն ստանա աշխատավարձերն ու թոշակները, որից էլ կբխի քաղաքական հետևություն: Վարչապետը նշեց, որ այս տարի ավելի լավ իրավիճակ է, և հարկային հավաքագրումները կգերակատարվեն՝ առանց ռեպրեսիվ ու բիզնեսին ճնշող գործողությունների, այսինքն՝ փափուկ դաշտում:
«Ես հիմա չեմ ուզում մտնել բառախաղի մեջ, բայց հավաստիացնում եմ, որ այդ գործընթացը կատարվելու է շատ ուշադիր, զգույշ, և որևէ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը»։
«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն անդրադառնում է Վիեննայում Մարտի 29-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններին։ Քաղաքագետը տարակուսում է, թե ինչու Մինսկի խմբի հայտարարության մեջ տեղ չի գտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը վերաբերում էր հրադադարի ամրապնդմանը և ինչը բազմիցս խախտել է Ադրբեջանը։
«Ես նշանակվել եմ՝ որպես Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, որովհետև Կոնստանտին Օրբելյանն եմ, ոչ թե ինձ նշանակել է Ռիտա Սարգսյանը: Ես պաշտոն ստացել եմ ոչ թե ընկերության, այլ ծառայելու, աշխատելու համար:
Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Վիեննայի հանդիպման արդյունքներն առաջընթացի հասնելու հույս են տալիս:
168.am-ի տեղեկություններով՝ 3 ձերբակալված անձանցից մեկը, ում նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, փոխվել է չհեռանալու մասին ստորագրությունով, հենց ՊՎԾ պաշտոնյաներից մեկն է:
Մոսկվան որպես լուրջ մարտահրավեր է դիտում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի քայլերն Անդրկովկասի «ռազմական յուրացման» ուղղությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։
Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցելության շրջանակներում ապրիլի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եթովպիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ:
Մոսկվան Բաքվին ու Երեւանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայացած հանդիպման արդյունքների իրականացման գործում:
«Հուսամ՝ այդպես չէ, քանի որ դա անհեթեթություն է։ Կարծում եմ՝ ավելի շատ հանրության հետ պետք է աշխատեն, ոչ թե նստեն օրենսդրական փոփոխություններ անեն, որովհետև դրանք դառնում են երկիմաստ օրենքներ»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, անդրադառնալով 2016թ. ապրիլյան պատերազմին, հայտարարել է, որ ադրբեջանական բանակը ցանկացած պահի կարող է սկսել պատերազմը Ղարաբաղի դեմ:
«Թող դատարան դիմեն ու այնտեղ որոշեն՝ դա եղել է լեգիտի՞մ նշանակում, թե՞ ոչ: Ես ոչ ոքի չեմ խնդրել, որ ինձ լավություն անեն, այն էլ՝ անօրինական կերպով: Ինձ դա պետք չէր: Ես չեմ էլ խնդրել, որ ինձ այս պաշտոնը տան: Հետևաբար՝ այստեղ մի փոքր միմյանց չհասկանալու և վատ խորհրդատուներ ունենալու խնդիրը կա: Ավելին, եթե անօրինական բան լիներ, ապա ինձ 9 ամիս առաջ կազատեին աշխատանքից»:
Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերականգնվել է վնասվածքից:
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ապրիլի 16-ը հռչակել հայ կինոյի օր։
Եվրամիության երկրների պաշտոնատար անձինք անհանգստացած են այն բանից, որ Ուկրաինայում նախագահական մրցավազքի առաջատար Վլադիմիր Զելենսկին առայժ բավականաչափ պարզորոշ չի դրսեւորել եվրաինտեգրացման իր ձգտումը: