«Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, շատ մտածված». Արթուր Վանեցյան

«Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, շատ մտածված: Եթե գրառումների մեջ, դա ֆեյք կլինի, թե սովորական անձ, չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե կա գրառման մեջ հանցակազմ, այդ դեպքում ԱԱԾ-ն և մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխեն և բացահայտեն այդ հանցագործությունը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությանը՝ պայքարել ֆեյքերի դեմ։

Ըստ նրա՝ մանիպուլյացիան այն է, երբ սոցցանցերում անանուն օգտատերերն արտահայտություններ կամ գրառումներ են տարածում, որոնք կարող են հասարակության շրջանում բերել այնպիսի տրամադրությունների, որոնք կարող են հանգեցնել ինչ-ինչ հետևանքների:

«Ես հիմա չեմ ուզում մտնել բառախաղի մեջ, բայց հավաստիացնում եմ, որ այդ գործընթացը կատարվելու է շատ ուշադիր, զգույշ, և որևէ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում 

 

Տեսանյութեր

Լրահոս