«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 3-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Մարիամ Ք.-ն:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . «Վարչապետը իրավապահներին հանձնարարեց պայքարել սոցիալական ցանցերում «մանիպուլյացիաների» դեմ։ Իսկ ո՞վ է ասում, որ «մանիպուլյացիաները» ապօրինի են։ Իսկ ի՞նչ է նշանակում «մանիպուլյացիան»։
Ապրիլի 3-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 34-ամյա Արամ Սիմոնյանին, որը տեղում մահացել է:28-ամյա վարորդը դիմել է հիվանդանոց և ստացել բուժօգնություն:
«Սա ինքնին արդեն վարկաբեկիչ լուր է մեր բոլորի համար: Չնայած ասում են՝ պայմանագրային պարտավորություն է, քրեական հետապնդում իրականացնելու հնարավորություն չկա, բայց այդ մարդիկ պետք է պատժվեն: Դրանք իսկապես սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են: Բավարար չի, որ նրանք նորից նույն աշխատանքը կատարեն: Նրանք պետք ա զգան մեր արձագանքը, մեր հակահարվածը պետք ա զգան»,- ասաց Ն.Փաշինյանը:
Ուկրաինայում նախագահական մրցավազքի առաջատար Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր համար ընդօրինակման են արժանի Լի Կուան Յուն եւ Ուինսթոն Չերչիլը։
Դժավար է պատկերացնել, որ մի Կառավարություն, որը կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել է իր քաղաքական առաջնահերթությունը և հայտարարում է, որ մեզանում վերացվել է համակարգված կոռուպցիան, պատրաստում է առաջարկ, որով պետական գնումների ոլորտում նպաստում է համակարգային կոռոուպցիայի օրենսդրական հիմքերի ձևավորմանը:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենն այն պնդումներից հետո, թե իրեն անվայել է պահել կանանց նկատմամբ, խոստացել է ավելի հարգալից վերաբերվել մյուս մարդկանց անձնական տարածությանը:
Կառավարության որոշմամբ ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Կառավարության նիստում արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ տեխնիկական պատճառներով չեղարկվում է ապրիլի 5-ին՝ ժամը 09:40-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի արագընթաց գնացքը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհավորել է ապրիլի 4-ի՝ ականային վտանգի խնդիրների ուսուցման և ականազերծման աշխատանքներին աջակցության միջազգային օրվա առթիվ:
Բրիտանական ոստիկանությունը պլան է պատրաստել, որը 10 հազար ախատակիցների արագ ծավալում է նախատեսում այն դեպքում, եթե անկարգություններ սկսվեն Brexit-ի շուրջ վեճերի պատճառով
Վերաքննիչ քրեական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը։
Ապրիլի 4-ին, ժամը 10:46-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասի թիվ 80 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն՝ ֆ.մ.գ. դոկտոր Ռուբեն Մկրտչյանը բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասված է.
«Էսքան վատ բան խոսալուց հետո, երևի թու-թու-թու, ասեմ առաջին լավ բանը, որ հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99%-ով չի սպասվում»,- այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին», – ասել է նա:
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի քանի օր առաջ ծագած խնդրին, որ քաղաքացիները նպաստները չեն ստանում: Նա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից հետաքրքրվեց՝ այս հարցն արդեն լուծվե՞լ է:
«Եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, իրենք սխալվում են»:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի թոռնիկներն ապրիլի 4-ին վաղ առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հիմնական առաջընթացն ու նվաճումը բարեփոխումների գործընթացն է: Այս մասին Արևելյան գործընկերության համաժողովում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպական վարչության ղեկավար Տիգրան Սամվելյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի՝ ՀՀ պետական սահմանով մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:
Հայաստանի ֆուտզալի թիմը ընկերական հանդիպումներ կանցկացնի Ռումինիայում:
Հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 64-րդ 65-րդ և 66-րդ կետերով սահմանված հարկային վարչարարության առանձնահատկությունները` այն է` հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը` մասնավորապես արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր, ընդունվում են ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով:
Երկու կուսակցություններից սենատորներներն ապրիլի 3-ին ԱՄՆ-ի Կոնգրեսին առաջարկել են ընդունել օրինագիծ, որը միտված է Վենեսուելայի դեմ պատժամիջոցների խստացմանը, ինչպես նաեւ Բոլիվարյան Հանրապետության բնակիչներին 400 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնության տրամադրելուն:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն ապրիլի 3-ին պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուին հայտարարել է, որ Սիրիայում Անկարայի միակողմանի գործողությունները կարող են ավերիչ հետեւանքներ ունենալ:
2018թ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաշվեհամարին բանկային փոխանցման միջոցով 118 հազար դրամ գումար է փոխանցել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Այո, այո, ճիշտ կարդացիք, Էդմոն Մարուքյանի գլխավորած կուսակցությունը 2018թ. գումար է նվիրաբերել Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը:
Թեհրանը երբեք էլ մեծ հույսեր չի կապել Եվրոպայի պետությունների հետ նրանց կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարման հարցում եւ ավելի մեծ կարեւորություն է տվել իր ավանդական գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը:
«Առավոտ» թերթը գրում է. «Օրերս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Երբ նիստի ժամանակ խոսք գնաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի բաց նամակի մասին, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Վանեցյանին ասաց, որ Շիրխանյանից բացի, ինքն էլ է տեղեկության տիրապետում ու պատրաստ է տրամադրել: