Բաժիններ՝

Արմեն Խաչատուրյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարարի տեղակալ

Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N221-Ա որոշմամբ ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Խաչատուրյանը:

Մինչ այդ Արմեն Խաչատուրյանը զբաղեցնում էր Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը:

Մամլո ծառայության փոխանցմամբ՝ ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այսօր նախարարության աշխատակազմի պատասխանատուներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին, շնորհավորել նշանակման կապակցությամբ՝ մաղթելով համատեղ արդյունավետ, բեղմնավոր աշխատանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս