Ռուսաստանը մարտահրավեր է համարում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններն Անդրկովկասում. Զախարովա

Մոսկվան որպես լուրջ մարտահրավեր է դիտում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի քայլերն Անդրկովկասի «ռազմական յուրացման» ուղղությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այսօր այստեղ ամբողջությամբ դրսեւորվում է ԱՊՀ-ի տարածքն իրենց շաբլոններով վերաձեւելու արտատարածաշրջանային հայտնի ուժերի բացահայտ նկրտումը: Ռուսաստանի համար որպես լրջագույն ռազմաքաղաքական մարտահարվեր ենք դիտում Անդրկովկասի «ռազմական յուրացմանը» միտված ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողությունները»,- հայտարարել է Զախարովան Ադրբեջանի ONA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Հարավային Կովկասում կայունության պահպանումը, տարածաշրջանի առաջընթաց զարգացման ապահովումը՝ Ռուսաստանի նկատմամբ դրա երկրների բարեկամական վերաբերմունքով հանդերձ, այսուհետեւ էլ կմնա Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն նպատակներից մեկը»,- հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս