Ապրիլի 19-ի առավոտյան Թբիլիսիում զինված հարձակում է կատարվել Վրաստանի խոշորագույն առեւտրային բանկերից մեկի՝ Liberty Bank-ի (ավելի վաղ՝ Վրաստանի Ժողովրդական բանկ) մասնաճյուղի վրա:
Հակադարձելով Հայկ Գևորգյանի հայտարարությանը, որ 17 տարի առաջ Ծառուկյանն «ԱրարատՑեմենտը» գնել է ընդամենը 200 հազար դոլարով, ԲՀԿ առաջնորդը հայտարարեց. «Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազարով ձեռք ա բերել, ես նվեր տամ տվյալ հայտարարողին, թող նայի: Բայց եթե չէ, մյուսը օրը ինքը պետք է դրա համար պատասխան տա: 200 հազար եթե լինի, ես նվեր եմ տալիս՝ որպես Ծառուկյան»:
ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը կարող են երկկողմ հանդիպում անցկացնել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի շրջանակում, որը մայիսի 29-ին տեղի կունենա Ղազախստանում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ցեմենտի տուրքի մասին օրինագծի շուրջ բուռն քննարկում է եղել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում: Ինչպես այսօր ԱԺ նիստում հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իրենք փորձում են հասկանալ՝ շահագրգիռ կողմերը ի՞նչ են ուզում անել:
Հարավաաֆրիկյան Հանրապետությունում առնվազն 13 մարդ է զոհվել զատկական արարողության ժամանակ եկեղեցու շենքի մի մասի փլուզման հետեւանքով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն այսօր ԱԺ նիստում ցեմենտի տուրքի մասին օրինագծի քննարկման ժամանակ «ժանրի կանոններով» հիշեցրեց, որ 17 տարի առաջ «Ռոբերտո» ընկերությունը «ԱրարատՑեմենտ գործարանը» ձեռք է բերել 200 հազար դոլարով, այն դեպքում երբ կար 35 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին:
168.am-ի հարցին՝ վարչապետն ընդունե՞լ է ձեր փաստարկները, Գ.Ծառուկյանը պատասխանեց. «Վարչապետն ասել ա՝ քննարկեք, որը ճիշտ ա իմ ժողովրդի համար, իմ տնտեսության համար, այդպես էլ կլինի: Վարչապետը ասում ա՝ ես կողմ եմ, որ տեղական արտադրանքի վիճակն էլ լավ ըլնի, ժողովուրդն էլ աշխատի»:
Սա նոր Հայաստանի քրեադատավարական գործընթացներում շրջադարձային պահ է, և մենք իրավունք չունենք սա անտեսելու, անուշադրության մատնելու։
Ցավով ստիպված ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մինչ օրս հետևողականորեն անտեսում են համակարգային փոփոխություններ կատարելու վերաբերյալ մեր և այլ ուժերի ու գործիչների բոլոր զգուշացումներն ու հորդորները:
araratnews.am-ը գրում է. Տևական ժամանակ մամուլի առաջին էջերից չիջնող թիվ մեկ թեման ՀՀ պետական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Դավիթ Սանասարյանի և իր երկու աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած քրեական պատմությունն էր:
ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է Բռնակոթում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող է որևէ մեկը գործ սարքել և նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»,- ասաց Նազարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամալյա Ենգոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները Մեղրաշատ համայնքի մոտակայքում ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 16-ին:
Ապրիլի 18-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 4-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. 47-ամյա վարորդ Վահրամ Հովսեփյանը տեղում մահացել է:
«Ռուսական գործի» արդյունքների վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը վաճառքում կհայտնվի գրքի ձեւաչափով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ամպային ԱՀԿ (ավտոմատ հեռախոսային կայան) ծառայությունը՝ ծախսարդյունավետ լուծում մեծ, միջին և փոքր ձեռնարկությունների համար:
Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին շահել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հարուցված դատական գործը։ Ստամբուլի քաղաքապետարանը հայկական եկեղեցուն պատկանող հողատարածքի մի մասն օգտագործել էր ճանապարհ կառուցելիս։
Փարիզի իշխանություններն արգելել են ապրիլի 20-ին «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաները Սիտե կղզու Փարիզի Աստվածամոր տաճարի շրջանում:
Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա. նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնելու իրենց մարմաջը բավարարել։ Բոլոր դեպքերում տեղեկատվական տարատեսակ տարափի պայմաններում մի պահ կանգ առեք և հիշեք, որ պետական շահը գլխավորն է։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 56-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ:
Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է միջուկային պատերազմը կանխելու համաձայնագիր կնքել, սակայն ոչ մի պատասխան չի ստացել: Ա
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այցով Ճապոնիայում կգտնվի մայիսի 25-ից 28-ը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու օրենքի նախագծին:
Սերբիան երբեք սահմանափակիչ միջոցներ չի կիրառի Ռուսաստանի նկատմամբ, չնայած իր վրա գործադրվող ճնշմանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ԲՀԿ խմբակցությունից ներկայացված երեք պատգամավորները՝ Արտյոմ Ծառուկյանը, Հրանտ Մադաթյանն ու Արթուր Դալլաքյանը, հանձնաժողովում կողմ են քվեարկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների աղմկահարույց նախագծին:
«Վերջին օրերին կառավարության աշխատակազմում խառնաշփոթ է․ աշխատակազմի ղեկավար Դիջեյ Էդոյի պատճառով աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանի ազատումից հետո «շունը տիրոջը չի ճանաչում»:
Մարդու ամենամեծ թշնամին լեզուն է:
Այն, որ իշխանության մեջ կան տարբեր թեւեր, ու ամեն մեկը սեփական խաղն է առաջ տանում, նորություն չէ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, Քաղաքացու օրից զատ, պատրաստվում են ապրիլի 23-ին, այնուամենայնիվ, «տակից» քեֆ-ուրախություն կազմակերպել: