Բաժիններ՝

Հայտնի է դարձել ԱՄՆ-ի հետ միջուկային պատերազմից խուսափելու Ռուսաստանի առաջարկի մասին

Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է միջուկային պատերազմը կանխելու համաձայնագիր կնքել, սակայն ոչ մի պատասխան չի ստացել: Այդ մասին գրել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հրատարակության տվյալներով՝ Մոսկվան փաստաթղթի նախագիծը Վաշինգտոնին է փոխանցել 2018 թվականի հոկտեմբերին:

Հայտարարության մեջ նշվում էր, որ միջուկային պատերազմում չեն կարող հաղթողներ լինել, ուստի «այն երբեք չպետք է սանձազերծվի»: Այդ կապակցությամբ ռուսական կողմն առաջարկել է ամրագրել միջուկային զենքի ինչպես կանխամտածված, այնպես էլ պատահական կիրառումը կանխելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

Մոսկվան պատասխան է սպասում արդեն կես տարի: Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի քարտուղարը հրատարակությանը հայտարարել Է, որ Վաշինգտոնն «առաջվա պես հանձնառու է սպառազինությունների նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնելուն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս