Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ում հայկական կազմակերպություններից մի քանիսի անդամների հետ ներկա է եղել Բըրբենքի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:
Ապրիլի 19-ին հաղորդվել էր դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին։ Թալինի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նույն օրը, ժամը 08.20-ին, Երևան-Գյումրի ճանապարհին՝ շինտեխնիկաների տեղակայման վայրից հայտնաբերվել և առգրավել է յուրացված դիզվառելիքը:
Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 19-ին հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ:
Մոնտեբելոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մասին ազդարարող ցուցատախտակն անհայտ անձինք վնասել և կոտրել են:
ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողներն են։ Շարք են կազմել ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու և դեպքի Տավուշ ճանապարհ ընկնելու։
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չգիտեմ, թե ո՞ւմ նկատ ունի Նիկոլ Փաշինյանը՝ «ախպերական» հարաբերությունների մասին խոսելիս, բայց միանգամից ասեմ, որ երբ Դավիթը, որպես թեկնածու, խախտեց օրենքը, դրա մասին առաջինը մենք գրեցինք, թեև Դավիթը իմ ընկերն է:
Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7, 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
«2018 թվականի մայիսից իմ անհանգստությունն եմ բարձրաձայնել՝ Հայաստանում համասեռամոլության քարոզի հետ կապված։ երբ Շուռնուխում համասեռամոլության լկտի քարոզ էր տեղի ունենում, ՀՀ իշխանությունը լռեց, երբ համասեռամոլները հարձակվեցին ոստիկանության բաժանմունքի վրա և ապտակեցին ոստիկանին, Փաշինյանը, որը հայտնի էր իր աննպատակ սելֆիներով և լայվերով՝ կրկին լռեց»։
Անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը:
«Ինչպե՞ս կարելի է մեկ տարի հետո Քաղաքացու օր նշել, հատկապես, որ այդ իշխանությունն ինքն է գնահատական տալիս իրեն։ Թող սպասեին, անցներ որոշ ժամանակ, եթե ժողովուրդը համարեր այդ օրը կարևորագույն՝ ինքը կնշեր»։
Ինչո՞վ է պաշտպանված, ավելի ճիշտ՝ ո՞ւմ կողմից է պաշտպանված Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, հաստատ՝ ոչ իր գործունեության արդյունավետությամբ։
Երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը կամ, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասում՝ Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումը» պետք է անպայման փոխվի։ Եվ այստեղ խոսքն ամբողջական, արմատական փոփոխության մասին է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով հեղափոխական իշխանությունների կառավարման մեկ տարվան և հեղափոխության ընթացքում տրված խոստումներին։
Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ:
«Օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից, բեսպրեդելի ու հովանավորչության անթույլատրելիությունից»:
«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ապրիլի 19-ին, ժ.12.30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Բաշինջաղյան փողոցից բերման են ենթարկել 1988թ. ծնված Արթուր Մ-ին:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում, Մեղրիում, սակայն վնասներ չեն լինի, քանի որ ձյան տեղումները դիտվել են +2…+3 ջերմաստիճանի պայմաններում»։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միքայել Մինասյանի՝ «Независимая Газета»-ում հրապարակված հոդվածը հետաքրքիր մի քանի թեզ էր պարունակում։ Հարցերը, որ բարձրացված են հոդվածում, ուշ թե շուտ պիտի քննարկման թեմա դառնային հայ-ռուսական հարաբերություններում։ Ու լավ է, որ նման երկխոսության նախաձեռնողը հայկական կողմն է։ Որովհետև այս դեպքում հայկական շահը չափազանց լավ է ընդգծված ու ներկայացված։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի համակարգողներից մեկը կալանավորվել է։ Հարուցվել է գործ՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին եթերի մասին
Նիդերլանդներում կանցկացվեն Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ՝ Հոլանդահայ կազմակերպությունների Ֆեդերացիայի նախաձեռնությամբ:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարներին մասնակցած Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոնյա Քրիմին հարցազրույց է տվել Euronews լրատվամիջոցի թուրքական ծառայությունը։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից շատերը կարծում էին, որ ապրիլի 18-ին կայացած կուսակցության վարչության նիստում կքննարկվի կուսակցության անդամ, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի եւ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքի քննությունը:
«Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել ԲԴԽ: Եւ հիմա ԲԴԽ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի:
Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ապագային միտված ռազմավարական վերանայման կարիք ունեն։ Անհրաժեշտ է այդ փոխգործակցության բոլորովին նոր ճարտարապետություն, որի հիմքում ընկած կլինի Հայաստանի իրական և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունների ներդաշնակ համադրումը։ Եվ դա իսկապես հնարավոր է։
«Ժողովուրդ»թերթը գրում է․ «ՀՀ կառավարությունը այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հիմա չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը:
Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպանական խումբը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին` Գեւորգյանի խախտված իրավունքների վերականգնման համար: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից.
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02: