Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 26-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նոր Հայաստանում շատ է խոսվում բաց ու թափանցիկ կառավարման մասին, մինչդեռ վարչապետի հռչակած սկզբունքներին լավագույնս կազմակերպված դավաճանում են իր իսկ նշանակած նախարարները:
Թուրքիայի ժխտողական մտքի վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ դրանց անզորության մասին, իսկ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչված իրողություն է միջազգային համայնքում։
Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաև Թուրքիայում, մասնավորապես Ստամբուլում:
Ավստրալիայի հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությանն իր զայրույթը հայտնել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին, ով խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ Ցեղասպանության վերաբերյալ:
«Ինձ թվում է՝ այսօրվա իշխանություններին առաջիկայում դատի տալու ուրիշ ճանապարհներ էլ կան, ուրիշ ուժեր էլ կլինեն, ուրիշ քայլերի համար էլ կլինեն, այնպես որ՝ սպասենք»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 23-ին այցելել է ՀՀ պետական կառավարման ակադեմիա, որտեղ ներկայացվել է մագիստրոսական կրթության հեռավար ուսուցման համակարգը: Ա
«Ռուսական կողմը չի հաստատել Ադրբեջանի հայտնած դիրքորոշումը, պարզապես լռել է այդ հարցով, ապա ներկայացրել ընդհանուր սկզբունքները, որոնց աջակցում են համանախագահ բոլոր երկրները»։
Ռուսաստանի Դաշնության դատարանը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 oրով կալանավորելու միջնորդությունը:
Հաագայի կենտրոնական հրապարակում` խորհրդարանին և կառավարության շենքին կից, ապրիլի 23-ին կայացել է հանրահավաք, որը կազմակերպել էին Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները։
Ֆրանսիացի հայտնի երգիչ Սլիմանը վստահ է՝ Հայաստանում Շառլ Ազնավուրին նվիրված համերգը հրաշալի է անցնելու:
«Որոշել են բոլորին հանել, մինչև օրենքն ուժի մեջ կմտնի ու աճուրդ կլինի: Բայց այստեղ խնդիր կա. Օրինակ, աճուրդին կարող է մասնակցել հարուստ կազմակերպություն, և եթե, ասենք, Կենտրոնում 30 տեղ է հատկացվում,կարող է 30 տեղի տենդերը հաղթի՝ տարբեր մարդկանց ներգրավելով, ու փոքր տնտեսվարողներն ավտոմատ դուրս են մնում»,- մանրամասնեց Միքայել Մանրիկյանը:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը, ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ նշվելու է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Այս տարի այն նշվելու է ապրիլի 27-ին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանց խոչընդոտների շփվելու համար անհրաժեշտ է լինել մաքսիմալ ազնիվ:
Էլեկտրահաղորդման գիծը պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
«Որևէ մեկը խախտե՞լ է Մանվել Գրիգորյանի անմեղության կանխավարկածը: Ինչո՞ւմ է տարբերությունը: Ակնհայտ էր, տեսանյութը կար, որ նման բան եղել է, մարդիկ վրդովվել են»:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յան վան Բիլսենին: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հունիսին պետական այց կատարել Մեծ Բրիտանիա:
քաղաքացիների հետ, որոնք ոստիկանության պետին ներկայացրին դիմումներ, բողոքներ, առաջարկություններ։
Առնվազն 92 մարդ է մահացել Ինդոնեզիայում կայացած ընդհանուր ընտրություններից հետո քվեները հաշվելու ընթացքում սաստիկ գերհոգնածության պատճառով:
Ապրիլի 23-ին, ժամը 13:43-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի 4-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը գովաբանել է իր թիմակից Ժերարդ Պիկեին:
Շուրջ 7 տարվա պաշտոնական բաժանումից և Թեմական խորհրդի հետ ավելի քան 10 տարի տևած անհամաձայնություններից հետո Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանը ուրախությամբ հայտարարում է, որ Նիսի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու ծուխը վերընդգրկվեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայոց թեմի կազմում՝ օրհնության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:
«Նման խնդիր կարող է ծագել նաև Զելենսկիի դեպքում, նա կարող է իշխանության բերել ոչ այնքան փորձառու անձանց, որոնք կարող են անդրադառնալ բարեփոխումների օրակարգի տեմպի վրա, ինչն էլ հուսահատության նոր ալիք կբարձրացնի»,- մեկնաբանեց ուկրաինացի քաղաքագետը։
«Պարոն քաղաքապետ, տեղյա՞կ եք, որ քաղաքացիների կողմից Ձեզ ուղարկված նամակներն ուղարկվում են այլ տեղ և հրապարակվում, ակնկալում եմ կարճ պատասխանը՝ տեղյա՞կ եք, թե՞ ոչ»,- այսօր ավագանու նիստում նման հարցով քաղաքապետ Հայկ Մարությանին դիմեց ավագանու «Լույս» խմբակցության պատգամավոր Թեհմինա Վարդանյանը։
«Ունենք հայտարարություն, որ կոռուպցիան արմատախիլ է արվում, դրան զուգահեռ՝ ունենք առաջին հակակոռուպցիոներ համարվող անձի՝ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործ և մեղադրանք»:
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն անդրադարձավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպին, երբ մանկապարտեզում 3,5 տարեկան երեխայի նկատմամբ կատարվել էր բռնություն, և ըստ ծնողի՝ այն կատարել էր մանկապարտեզի դաստիարակը։
«ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում պետք է ունենա բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն»,- այս մասին երեկ՝ ապրիլի 22-ին, ԵՊՀ մասնաշենքում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հիշեց մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան ասուլիսին քաղաքացիներից մեկի հարցը: