Բաժիններ՝

Թրամփը հունիսին պետական այց կկատարի Մեծ Բրիտանիա. Sky News

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հունիսին պետական այց կատարել Մեծ Բրիտանիա: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ այցի ընթացքում Թրամփը կայցելի Բուքինգհեմյան պալատ: Ինչպես Twitter-ում գրել է BBC-ի թղթակից Ջոն Սոփելը, իր տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի նախագահի նախապատրաստվող այցի մասին պաշտոնապես կարող է հայտարարվել առաջիկա 48 ժամվա ընթացքում:

Ապրիլի սկզբին The Sunday Times թերթը գրել էր, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պատրաստվում է Թրամփին հրավիրել առաջիկայաում պաշտոնական այց կատարելու Միացյալ Թագավորություն: Հրատարակության տեղեկատվության համաձայն, բրիտանական կառավարության ներկայացուցիչները Սպիտակ տան գործընկերների հետ գաղտնի բանակցություններ էին վարում անցյալ տարվա վերջից՝ քննարկելով պատրաստվող այցի ժամկետները: Թրամփն անցյալ տարվա հուլիսին Մեծ Բրիտանիա էր ժամանել եռօրյա աշխատանքային այցով: Նա բանակցություններ էր վարել վարչապետ Թերեզա Մեյի հետ եւ ունկնդրություն ստացել Եղիսաբեթ Երկրորդի մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930