Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր հրավիրված ասուլիսին փորձեցին ի մի բերել՝ ԱԺ արտահերթ ընտրություններից մեկ տարի անց խորհրդարանական ի՞նչ պատկեր, կամ բովանդակային առումով ինչպիսի՞ օրենսդիր մարմին ունենք:
2019 թ. դեկտեմբերի 7-ին իրավապաշտպան Ա. Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած գրառմամբ անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները՝ մի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու դրա աշխատակիցների վերաբերյալ օգտագործելով պատիվն ու արժանապատվությունը վիրավորող և զրպարտչական բնույթի արտահայտություններ, իսկ մյուս կողմից մոլորեցնելով հասարակության լայն շերտերին՝ իրականությանը չհամապատասխանող, առանձին փաստերի վերաբերյալ ապատեղեկատվություն ներկայացնելով:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակեպված խմբի կողմից մարզերում ավտոմեքենաներից կատարված գողությունների հինգ տասնյակ դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի:
Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը, որին մասնակցում էր ավելի քան 250 հայ մարզիչ և եվրոպացի բարձրակարգ մասնագետ:
Իրաքի հարավային նահանգներից դեկտեմբերի 10-ին ցուցարարներ են ժամանում Բաղդադ՝ միանալու քաղաքի կենտրոնի «Թահրիր» հրապարակում անցկացվող բողոքի ակցիաներին:
Դեկտեմբերի 10-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:
«Նորմանդական գագաթնաժողովի» անցկացումն Ուկրաինայի նախագահի դիվանագիտական հաջողությունն է: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսանդր Գոնչարուկը Facebook-ի իր էջում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին նրա եղբոր՝ միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառի առաջատար գիտնական Ռաֆայել Հարությունյանի մահվան կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա պետբյուջեի ծախսերի և եկամուտների կատարողականի, ինչպես նաև 2020թ. պետբյուջեի շրջանակում անելիքների վերաբերյալ:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունից պատգամավոր Ալեքսանդր Էրկվանիան հայտարարել է երկրում վերջին իրադարձությունների պատճառով խորհրդարանական մեծամասնությունից հեռանալու մասին։
«ՀԴՄ կտրոնների նոր վիճակագրության եւ 2020 թվականի մեր անելիքների մասին»։
Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովին հողին կհանձնեն «Նովոդեւիչիե» գերեզմանատանը:
Օստրավայի հիվանդանոցում հրաձգության մեջ կասկածվողը գնդակահարել է իրեն ձերբակալումից առաջ:
Դեկտեմբերի 11-ին «Սինեմա Սթար» «Դալմա Գարդեն Մոլում» տեղի է ունենալու Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պար» ֆիլմի մեծ պրեմիերան։
Դեկտեմբերի 10-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորած պատվիրակությանը:
Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը […]
ՀՀ արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու բնորոշմանը, որ իշխանության կողմից դատական համակարգի վրա ճնշումներ կան, նշեց, որ չգիտի, թե դատավորն ինչ նկատի ունի:
Եթե Մեհրիբան Ալիևան ուզում է պարզապես երաժշտություն լսել, ապա այս ենթատեքստում պարզ է, որ ինչ–որ մեկը պետք է իրեն հրավիրի, որովհետև այլ ձև ԼՂՀ գալու ինքը չունի։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչների պնդումներին, որ խորհրդարանը ձևավորվել է խախտումներով, նշեց, որ ներկայիս իշխանությունը մեկ տարվա ընթացքում այնքան գործ է արել, որ ՀՀԿ-ն իր իշխանության տարիներին չի արել:
Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին, հատկապես ցածրադիր գոտում, սպասվում է մառախուղ, 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի շուրջ քննարկումները որակեց չափազանց կարևոր և տեղին համարեց համառոտ ակնարկ անել «Իմ քայլի», ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի, վհուկների և իրենց առաքելության մասին։
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն մեղադրանքին, թե դպրոցներ չեն վերանորոգվել, որովհետև իրենք ՀՀԿ-ի հետ մշտապես եղել են «կնոպկա սեղմողներ»։
Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը մահացել է Մյունխենի կլինիկաներից մեկում սրտի վիրահատությունից հետո:
«Պսակը մենք չէինք կարող դնել, որովհետև ցանկացած գործող և նախկին նախագահ ունի իր գրասենյակն ու իր արարողակարգը, և դա նրանց գործն է: Իրեն (պատգամավոր Կարեն Սարուխանյանին:- Գ.Ս.) տեսնելու իմաստ չի եղել, և ես դա բացառում եմ: Ընդամենը եղել է կոնկրետ երկու անձանց՝ Գարիկ Ուզունյանի և պատգամավորի ընկերոջ միջև կենցաղային հողի վրա կոնֆլիկտ, վեճ, գուցե քաշքշոց»,- միջադեպի իր տարբերակը ներկայացրեց Կարապետ Պողոսյանը՝ հավելելով, որ նշված անձը բավականին երկար ժամանակ նաև Գարիկ Ուզունյանի հետ է ընկերական հարաբերությունների մեջ եղել:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» կազմակերպության անդամների» գործով առաջին դատական նիստը:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը 2019 թ. դեկտեմբերի 8-10-ը մասնակցել է Բրեստ քաղաքում (Բելառուս) կայացած Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի միացյալ նիստին, ինչպես նաև «Բրեստ-Համագործակցության՝ 2019 թ. մշակութային մայրաքաղաք» միջոցառման փակման արարողությանը:
Երեկ ՀՀ ԱԺ–ն, երկրորդ ընթերցմամբ և ամողջությամբ, ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված որոշումները դատարան բողոքարկելու համար սահմանվելու է պետական տուրք 4000 ՀՀ դրամ։ Այսինքն` այսուհետ քաղաքացիները 5000 դրամանոց ակտը բողոքարկելու համար պետք է վճարեն գրեթե նույնքան գումար, իսկ ավելի պատկերավոր՝ 1000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության որոշումը դատական կարգով վիճարկելու համար պետք է վճարեն քառապատիկի չափով։
«Նորմանդական քառյակի»՝ դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած գագաթնաժողովը նշվեց մի շարք դրական գործոններով, դրա մասնակիցներին հաջողվեց որոշակի առաջընթացի հասնել ներուկրաինական ճգնաժամի կարգավորման ճանապարհին:
«Չեմ կարող ասել՝ Սահմանադրական դատարանի դատավորները կօգտվե՞ն այս նախագծից, թե՞ ոչ: Սա մեր կողմից ձեռքսեղմման առաջարկ էր, կարծում եմ, որ ՍԴ-ն որպես ինստիտուտ կայացնելու համար՝ բարեփոխումներ իրականացնելու քայլ է։ Արդյոք կօգտվե՞ն, թե՞ ոչ, միայն իրենց իրավունքն է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին:
Երեկ խորհրդարանում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասել էր, որ նախագիծը բավականին օգտակար է, և հավելել էր.