
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Դեկտեմբերի 10-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Հավաքակայանում ՀՀ ԶՈւ ԳՇ պետն անցկացրել է 2019թ. երկրորդ զորակոչի կազմակերպման աշխատանքներին ընդգրկված անձնակազմի շարային ստուգատես, տեղում դիտարկել զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ներկայացվել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, բուժզննման սենյակներում ստեղծված պայմանները։
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, հորդորել անել առավելագույնը` ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով: