Հայտնի է Յուրի Լուժկովի մահվան պատճառը
Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը մահացել է Մյունխենի կլինիկաներից մեկում սրտի վիրահատությունից հետո: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է նրա շրջապատի մի աղբյուր:
Նրա խոսքով՝ այժմ որոշվում է նախկին քաղաքագլխի մարմինը Ռուսաստան տեղափոխելու հարցը: «Զբաղված ենք թղթերի ձեւակերպմամբ»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ իր նախորդի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Մոսկվայի գործող քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:
Կյանքի 84-րդ տարում Լուժկովի մահվան մյասին հայտնի է դարձել դեկտեմբերի 10-ին ավելի վաղ: Նա Մոսկվայի քաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել է ավելի քան 18 տարի՝ 1992 թվականի հունիսի 6-ից մինչեւ 2010 թվականի սեպտեմբերի 28-ը: