Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր իր ելույթում անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն ելույթին, որ կան ավերակ վիճակում գտնվող դպրոցներ, իշխանությունը փող չունի այդ դպրոցները վերանորոգելու համար, սակայն հարկատուների վճարած հարկերից 650 միլիոն դրամ է առաջարկում տալ Սահմանադրական դատարանների դատավորներին՝ նրանց վաղ կենսաթոշակի ուղարկելով։
ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» (ՈՒԱԿ) Օնկոուրոլոգիական բաժանմունքում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը՝ միզապարկի արմատական հեռացում և բարակ-աղիքային «նոր միզապարկի» (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) ձևավորում՝ մեկ փուլով։
«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը շարունակում է քննարկումների, հանդիպումների շարքը։ Այս անգամ հայ-ադրբեջանական հարաբերությունների քննարկման շրջանակներում կազմակերպվեց հանդիպում Արցախի Հանրային հեռուստաընկերության լրագրող, Ադրբեջան այցելած Էդգար Էլբակյանի և ադրբեջանագետ Արմինե Ադիբեկրանի հետ։
«Եթե դուք ասում եք, որ այս դատավորները վնասել են մեր պետականությանը, այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ է պետությունը նրանց ձեռք մեկնում և թողնում, որ պատվով հեռանան»,- ասաց Սամսոնյանը՝ ընդգծելով, որ եթե պետությունն այս մարդկանց համարում է հին համակարգի մարդիկ, ապա հարց է առաջանում նաև, թե ինչո՞ւ նման նախագիծ չի բերվում Հաշվեքննիչ պալատի նախագահի և Գլխավոր դատախազի համար։
Հայաստանի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ցանկանում ենք օրենքի մակարդակով առանձին պաշտոնատար անձանց ուղարկել կենսաթոշակի։ Իհարկե՛, հիմա կասեք, թե հարկադրաբար չէ, կամավոր է. բայց ո՞վ չի հասկանում, որ կամավոր չէ և ամբողջ պետական ապարատը լծվել է այս գործին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Քննարկում՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագծի սկզբունքների մասին. ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 18։30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մթության պատճառով քաղաքացիներ են մոլորվել:
Չիլիի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը կորել էր Անտարկտիդա ուղեւորվելու ճանապարհին, կործանվել է: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հայտարարել է հանրապետության ՌՕՈւ-ի մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի մայրաքաղաքում դեկտեմբերի 10-ին հրդեհ է բռնկել շինանյութերի շուկայում:
«Հայասանի հանրապետության հպարտ քաղաքացինե՛ր, մեզ և ձեզ առաջարկվում է, որ մեր հարկերից 630 միլիոն դրամ վճարենք «Հրայր Թովմասյան ընդ Քոմփընիին» և ևս 6 դատավորի, որպեսզի նրանք գնան տուն, նստեն թախտին և Հրայր Թովմասյանն ամեն ամիս ստանա 1 միլիոն 375 հազար դրամ, իսկ 6 դատավորներից յուրաքանչյուրը 1 միլիոն, 31 հազար դրամ։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Այդ ո՞նց եք որոշել, որ ձեր դուրը չի գալիս էդ կանտորան, ուստի ուզում եք այդ կանտորայի դատավորներին փոխեք ձեր քիմքին հարիր դատավորներով և մենք՝ հարկատուներս, չպետք է լուծենք իմ ցուցադրած դպրոցների հարցը և մարդկանց տանք գումար, ովքեր մատնվելու են անգործության»,- ասաց Զոհրաբյանը:
Եթե մայիսյան եռատոնը ռազմական հաղթանակների ընդհանրացումն է, ապա դեկտեմբերյան եռատոնն այդ հաղթանակների իրավական ձևակերպումն է դեռ 1991 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած: Այն վկայում է ինքնիշխան Արցախում անկախ պետականության կայացման և ժողովրդավարության գործընթացների անշրջելիության մասին:
Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման իրադրության հարցում ջերմացում է նկատվում:
«Ըստ մեր տեղեկությունների` հիմնական թեման հայաստանյան կրթական համակարգն է լինելու, բայց կիզակետում լինելու է հարցը, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում իշխանափոխություն է եղել, բայց հանրակրթական բոլոր վայրերում շարունակում են ղեկավարել ՀՀԿ-ականների եւ ՕԵԿ-ականների ներկայացուցիչները:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը՝ ընդամենը 57 կողմ, 35 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամները երկրի 2020 թվականի պաշտպանական բյուջեն համաձայնեցրել են 738 մլրդ դոլարի չափով։
«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները Փարիզում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են պաշտոնական հաղորդագրություն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Չիլիի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որում գտնվում է 38 մարդ, կորել է ռադարներից Անտարկտիդա թռիչքի ժամանակ: Այդ մասին հայտնել է հանրապետության ՌՕՈւ-ի մամուլի ծառայությունը։
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած երկկողմ հանդիպմանն իր համար «բարդ է» եղել «համաձայնության գալը», քանի որ Ռուսաստանի ղեկավարը մանրակրկիտ արծարծել է յուրաքանչյուր քննարկվող հարց:
Նոյեմբերի 11-ից 19-ը 12 հայ և թուրք երիտասարդներ Հայաստանում մասնակցել են «Նախադրյալների վրա հիմնված համայնքային և երիտասարդության զարգացում» թեմայով միջազգային դասընթացի 2-րդ փուլին: Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում անցկացված դասընթացի մասնակիցները ներկայացրել են 12 հասարակական կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի և Թուրքիայի տարբեր համայնքներում։
«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության, քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացի հարթ կազմակերպման, արտերկիր այցերի, երկրի ներսում ծավալող գործունեության ու խաղաղասիրական ակցիաների, ինչպես նաև քննադատություն ու գովեստ պարունակող արձագանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի հետ:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 18:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում քաղաքացին ցանկանում է ցած նետվել շենքի (5 հարկանի) տանիքից:
Ինչպես հայտնի է` վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայ Հեղափոխական Դաշնակցության շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Օրերս հայտնի դարձավ, որ ՀՅԴ ԳՄ որոշմամբ` երեք հոգի արտաքսվել են ՀՅԴ շարքերից։ Այս փաստն իշխանական քարոզչամեքենայի աչքից չէր վրիպել, և Դաշնակցությունից հեռացվածներին շատ «կազմակերպված» հյուրընկալեցին Հանրայինի տաղավարում։
Դեկտեմբերի 9-ին, ժամը 21:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ «Արարատ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավորներից ոչ ոք չի ցանկանում անսալ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի առաջարկած տարբերակին, որը վերաբերում է վաղաժամ կենսաթոշակի գնալու պայմանով աշխատավարձ ստանալուն։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020 թվականի հունվարի 1-ից հետո հարկային համակարգում էական փոփոխություններ են լինելու: Ինչպես հայտնի է, այս տարվա հունիսին խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը և այն ուժի մեջ է մտնում հենց հունվարի 1-ից: