«Արցախում թեյ խմելու համար ադրբեջանցի պաշտոնյային պետք է հրավիրի Արցախի ղեկավարությունը». Հովհաննես Իգիթյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Արցախ հրավիրելու և մուղամ լսելու հայտարարության ենթատեքստն այն է, որ, եթե Ադրբեջանից ցանկանան Հայաստանում կամ Արցախում թեյ խմել, ապա դա կարող են անել միայն մեկ դեպքում, երբ հրավիրեն Հայաստանի և Արցախի կառավարությունները։
«Եկեք հիշենք, օրինակ, տարբեր մակարդակի Ադրբեջանի պաշտոնյաներին՝ սկսած պաշտպանության նախարարից ու նախագահից, որոնք ցանկանում էին Արցախում ու Հայաստանում թեյ խմեին։ Ես չգիտեմ, թե Մեհրիբան Ալիևան այդ հայտարարությունն ինչ ենթատեքստով էր ասում, նա ավելի նուրբ էր ասել, քան Պաշտպանության նախարարությունն էր ժամանակին ասել։ Եթե Մեհրիբանն ուզում է ուղղակի երաժշտություն լսել, ապա այս ենթատեքստում պարզ է, որ իրեն ինչ-որ մեկը պետք է հրավիրի, որովհետև այլ կերպ նա Արցախ գալու հնարավորություն չունի»,- նշեց Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Ալիևային Արցախ հրավիրելու՝ Աննա Հակոբյանի հայտարարությանը։
Ըստ նրա՝ այդ հայտարարության ենթատեքստն այն է, որ, եթե Ադրբեջանում ցանկանում են Երևանում ու Շուշիում թեյ խմել, ապա դրան միայն մի ձև կա՝ Երևան գալու համար պետք է հրավիրի Հայաստանի Կառավարությունը, իսկ Արցախի դեպքում՝ Արցախի կառավարությունը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում