Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ Հելսինկի):
Վախճանվել է Ռուսաստանի եւ աշխարհի առաջատար գիտնականներից մեկը՝ միջուկային եւ ռադիացիոն անվտանգության բնագավառի մասնագետ Ռաֆայել Հարությունյանը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, թե իրենք բռնելու են բոլոր կոռուպցիոներներին։
168 Մամուլի տեսություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի պետական էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկուն՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
Կյանքի 84-րդ տարում մահացել Է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է նրա շրջապատի մի աղբյուր: «Նա գտնվում Էր Եվրոպայում: Առայժմ ոչինչ ավելի չեմ կարող ասել»,-նշել Է գործակալության զրուցակիցը:
1992 թվականի հունիսին Լուժկովը Մոսկվայի երկրորդ քաղաքագլուխն Է դարձել Գավրիիլ Պոպովից հետո: Նա քաղաքը ղեկավարել Է 18 տարի: 2010 թվականի սեպտեմբերի 28-ին ՌԴ-ի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նրան պաշտոնաթող արեց «վստահության կորստի կապակցությամբ»:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ամփոփենք տարին՝ հագեցած իրավունքի հանդեպ բազմաթիվ ոտնձգություններով։ Մենք փորձել ենք դասակարգել իրավունքների խախտումները, ընդհանրացնել դրանք առանձին անվանակարգերում։
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմը կարող է իրավունք ստանալ մասնակցել 2022 թվականի աշխարհի առաջնությանը:
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Արման Սարոյանի, Նարեկ Բեգլարյանի, Անի Աթանեսյանի, Ջոն Հայրապետյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ազատ Դունամալյանի երդման արարողությունը։
Մեկնարկել է Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտի» դատական նիստը. Ուղիղ
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ զանգվածային գործադուլի մասնակիցները դեկտեմբերի 10-ի առավոտյան սկսել են արգելափակել ավտոբուսների հավաքակայանների աշխատանքը Փարիզի Իլ-դե-Ֆրանսի տարածաշրջանում:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:
Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցման, կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման ու տեղեկատվության արխիվացման ժամկետների սահմանման կարգը և ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին» N 174-Ն որոշման՝ հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն www.azdarar.am կայքում բաժանորդագրվելուց հետո ստանալ հրապարակային ծանուցումների մասին անվճար տեղեկատվություն։
Լուրջ, առարկայական պատճառներ ԶԼՄ֊ների մասին նոր օրենք գրելու համար ես չեմ տեսնում. Լիլիթ Թումանյան
Հրաձգություն է տեղի ունեցել Չեխիայի արեւելքի Օստրավա քաղաքի հիվանդանոցում, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն վեց մարդ:
«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ «Իմ քայլը» իշխանական խմբակցությունում տրոհումներն այնքան ակնհայտ են, որ անգամ որոշ «իմքայլականներ» կարծում են, որ Փաշինյանը մտադրություն ունի պառլամենտը ցրել` սպասվող սահմանադրական փոփոխություններին ընդառաջ, որով կանցնենք կիսանախագահական կառավարման: «Վարչապետը հանձնարարել է Համազասպ Դանիելյանին` արագ ռեժիմով, մինչև տարեվերջ ավարտել կուսակցությունների, ԸՕ-ի մասին նոր օրենքները և ներկայացնել ԱԺ, ընդ որում՝ հանձնարարված է նաև վերանայել պառլամենտում որակյալ մեծամասնության թեզը, ինչը, եթե անկեղծ, չենք հասկանում, թե ինչու»,- թերթին պատմել են «Իմ քայլից»:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է ավանդական «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները: Ակցիան մեկնարկել է 2019թ. Հունիսին, այն մշակվել է հատուկ Բանկի առավել ակտիվ վարկային քարտապանների համար, ովքեր ունեին չօգտագործված վարկային սահմանաչափ:
Ավելի քան 250 հայ մարզիչներ, եվրոպացի մասնագետներ մասնակցում են մարզչական երկօրյա սեմինարի:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը
2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275 միլիարդ դրամ. 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 95 միլիարդ դրամ, ներառյալ նաեւ ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը եւ դեբետները:
«Մի՛ տրվեք հին խաղերին, մի՛ պահեք ոչ մի բաստիոն հին ու կոռումպացված Հայաստանից». Արարատ Միրզոյանի կոչը՝ ԲՀԿ-ին
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը վստահեցրել է, որ ՄՕԿ-ն ի կատար կածի WADA-ի` Ռուսաստանի դեմ առաջարկված պատժամիջոցները:
ԱԺ արտահերթ ընտրություններից մեկ տարի անց ինչ պատկեր ունենք այսօր, ներքաղաքական իրավիճակ. ՈՒՂԻՂ
«ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագծին»
«Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞, բա բռնեիք». Գևորգ Գորգիսյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանում իր գործընկերներին կոչ արեց անձնական վիրավորանքներ միմյանց հասցեին չհնչեցնել ու հիշեցրեց, որ խորհրդարանն այն վայրն է, որտեղ պետք է հնչեն տարբեր կարծիքներ։
Այս նախագիծը կարող է գործիք դառնալ խոսքի ազատության դեմ. Սաթիկ Սեյրանյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց. «Ձեզ չի՞ հոգնեցրել այդ անտեղի պաթոսով լի կեղծիքը»։