«Իրավունք ունենք իմանալու՝ կոռումպացված ինչ-որ պաշտոնյայի հետ դատավորը կրկին շփումներ ունենո՞ւմ է, թե՞ ոչ». Ռուստամ Բադասյանը՝ դատավորի հայտարարության մասին
ՀՀ արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու բնորոշմանը, որ իշխանության կողմից դատական համակարգի վրա ճնշումներ կան, նշեց, որ չգիտի, թե դատավորն ինչ նկատի ունի:
«Եթե նկատի ունի մեր բարեվարքության վերաբերյալ ներդրվող մեխանիզմները, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշերին, ապա, օրինակ՝ մենք, հանրությունն իրավունք ունի իմանալու՝ արդյո՞ք քրեական գործ քննող դատավորը քրեական հեղինակությունների հետ հանդիպում է և հետո դատական նիստերի դահլիճում և ուրիշ դեմքով իրականացնում քրեական դատավարություն: Իրավունք ունենք նաև իմանալու, թե կոռումպացված ինչ-որ պաշտոնյայի հետ կրկին շփումներ ունենո՞ւմ է, թե՞ ոչ, որպեսզի հասկանանք՝ արդարադատությունը հուսալի ձեռքերո՞ւմ է, թե՞ ոչ»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում