«Սա մեր կողմից ձեռքսեղմման առաջարկ է». Մակունցը՝ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի մասին

«Չեմ կարող ասել՝ Սահմանադրական դատարանի դատավորները կօգտվե՞ն այս նախագծից, թե՞ ոչ: Սա մեր կողմից ձեռքսեղմման առաջարկ էր, կարծում եմ, որ ՍԴ-ն որպես ինստիտուտ կայացնելու համար՝ բարեփոխումներ իրականացնելու քայլ է։ Արդյոք կօգտվե՞ն, թե՞ ոչ, միայն իրենց իրավունքն է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին:

Նշենք, որ այսօր խորհրդարանն առաջին ընթեցմամբ հաստատեց ՍԴ դատավորներին  վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի նախագիծը:

Ի պատասխան դիտարկման՝ Վրաստանում այս օրենքը կիրառվել է, սակայն Վրաստանի Արդարադատության նախարարն այս փորձը հաջողված չի համարել, Լիլիթ Մակունցը նկատեց.

«Սա այն քայլերից մեկն է, որն ուղղված է բարեփոխումներին ու այդ ինստիտուտի կայացմանը։ Կարևորում են ավելի շատ Արդարադատության նախարարության կողմից ներկայացվող ռազմավարական փաթեթը, որն իր մեջ ներառում է ոչ միայն գործադիր կողմից քայլերի շարք, այլև ենթադրում է օրենսդրական նախագծերի ընդունում»։

Տեսանյութեր

Լրահոս