Բաժիններ՝

Բաղդադում բողոքներին միանում են հարավային նահանգների ցուցարարները

Իրաքի հարավային նահանգներից դեկտեմբերի 10-ին ցուցարարներ են ժամանում Բաղդադ՝ միանալու քաղաքի կենտրոնի «Թահրիր» հրապարակում անցկացվող բողոքի ակցիաներին: Այդ մասին  հայտնել է Իրաքի Shafaq նորությունների գործակալությունը: Մայրաքաղաքում ցուցարարները հրաժարվում են դադարեցնել բողոքի ակցիաները ընդհուպ մինչեւ իրենց բոլոր պահանջների վերջնական կատարումը, ներառյալ ընտրական օրենսդրության բարեփոխումը եւ կառավարությունը փոխարինումը:

Դեկտեմբերի 10-ին «Թահրիր» հրապարակում անցկացվող ցույցին մասնակցում են Մայսանի եւ Բաբիլի նահանգների, ինչպես նաեւ Դի-Քարի, Դիվանիայի եւ Քերբելայի բնակիչները, որտեղից մայրաքաղաք տասնյակ ավտոբուսներ են մեկնել Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում ցուցարարներին աջակցել ցանկացողներով, հայտնել է գործակալությունը՝ վկայակոչելով ակտիվիստների տվյալները: Ակտիվիստները նաեւ հաստատել են, որ այս անգամ բողոքի մասնակիցները չեն ձեռնարկելու Ջումհուրիա կամուրջը հատելու եւ «կանաչ գոտու» տարածք թափանցելու փորձեր, որտեղ գտնվում են կառավարական հաստատությունների համալիրը եւ արտասահմանյան դեսպանատները: Ցուցարարների կողմից «կանաչ գոտին» գրոհելու նախորդ փորձերը հանգեցրել են անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ կատաղի բախումների, որոնց արդյունքում զոհվածների եւ վիրավորների թիվը հասնում էր հարյուրների:

Իրաքում բողոքի ելույթները չեն դադարում հոկտեմբերի սկզբից, երբ սկսեցին քաղաքների փողոցներ դուրս գալ մարդիկ, որոնք դժգոհ են կենսապայմանների վատթարացումից, երիտասարդության շրջանում բարձր գործազրկությունից եւ կոռուպցիայից: Գործնականում ամենուրեք ցույցերն ուղեկցվում են բռնությամբ եւ անկարգություններով: Բողոքավորները պահանջում են կառավարության հրաժարականը եւ խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ հոկտեմբերի սկզբից ի վեր այդ ակցիաների ընթացքում զոհվել է ավելի քան 400 ցուցարար, վիրավորների թիվը հասնում է 15 հազարի, , հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս