Ավտոներկրողները փակել են Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը
Դեպի Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը փակ է: Այս մասին տեղեկանում ենք Ավտոներկրող Ապեր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: Պատճառն այն է, որ ավտոներկրողները չեն ուզում մեքենա մաքսազերծելու համար հասնել Գյումրի կամ Մեղրի: Նրանք ցանկանում են մեքենաները մաքսազերծել այնտեղ, որտեղ իրենց հարմար է:
Հիշեցնենք, որ ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Գյումրու մաքսատանն ամենատարրական պայմաններ չկան, բացի այդ, դժվար է մեքենան Գյումրի հասցնել, ճանապարհները բարեկարգված չեն, մեքենաներից շատերն էլ առանց անիվների են հասնում ներկրողներին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



