Բաժիններ՝

Բաշար Ասադը հանդես է եկել հայտարարությամբ

Դամասկոսը մտադիր չէ Եվրոպայի երկրների հետ համագործակցել անվտանգության ոլորտում եւ այն ահաբեկիչներին հակազդելու գործում, որոնք ԵՄ են փախչում Սիրիայից: Այդ մասին հայտարարել է արաբական հանրապետության նախագահ Բաշար Ասադը:

«Այժմ համագործակցություն չկա, եւ մենք դրան պատրաստ չենք: Մենք հստակորեն հայտարարել ենք, որ մտադիր չենք անվտանգության ոլորտում օգնել ցանկացած երկրի, քանի դեռ նա Սիրիայի դեմ գործում է ինչ-ինչ ուղղություններով՝ լինի դա տնտեսություն, անվտանգություն, թե քաղաքականություն»,-ասել է Ասադը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

2011 թվականից Սիրիայում շարունակվում է զինված հակամարտությունը: Կարգավորմանն ակտիվորեն միացել են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, որոնք հաշտության երաշխավորներ են: Այդ ժամանակաշրջանում Սիրիայում հաջողվել է գործնականում ամբողջովին հաղթել ահաբեկիչներին, սկսել քաղաքական կարգավորումը, փախստականների վերադարձը եւ պատերազմից ավերված ենթակառուցվածքի վերականգնումը: Ստեղծվել է սահմանադրական կոմիտե, որի մեջ մտել է նաեւ ընդդիմությունը: Կոմիտեի առաջին նիստն անցկացվել է հոկտեմբերի 30-ին Ժնեւում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս