
Բրազիլիային հրավիրել են մասնակցելու ՕՊԷՔ+-ի դեկտեմբերյան բանակցություններին

Բրազիլիան կարող է մասնակցել ՕՊԷՔ+-ի երկրների՝ դեկտեմբերի 6-ին Վիեննայում կայանալիք նիստին, որտեղ կքննարկվեն 2020 թվականի մարտից հետո ընկած ժամանակամիջոցում դաշինքի հանույթի մակարդակը: Այդ մասին լրագրողներին ասել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարքինդոն ADIPEC նավթի-գազի խորհրդաժողովի կողասրահներում։
«Մենք ուրախ կլինենք Բրազիլիային տեսնել ՕՊԷՔ-ի կազմում: Մենք նրանց սպասում ենք դեկտեմբերին, նրանց հրավիրել ենք մասնակցելու ՕՊԷՔ+-ի՝ դեկտեմբերին կայանալիք նախարարական հանդիպմանը»,- ասել է նա: Բրազիլիան 2016 թվականին մասնակցել ԷՕՊԷՔ+-ի շրջանակներում տեխնիկական կոնսուլտացիաներին: Սակայն մի քանի հանդիպումներից հետո նրա ներկայացուցիչները հայտարարել են, որ երկիրը մտադիր չէ կրճատել նավթի հանույթը, քանի որ, ընդհակառակը, պալանավորում է մի քանի հեռանկարային նախագծերի գործարկում: Բրազիլիան օրական արդյունահանում է շուրջ 2,8 միլիոն բարել նավթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: