Բաժիններ՝

Հնդկաստանը 100 հազար զինծառայողներ է տեղաբաշխել Քաշմիրի վերահսկողության գծում

Հնդկաստանի զինված ուժերը 100 հազար զինծառայողներ են տեղաբաշխել Քաշմիրի հնդկական եւ պակիստանյան գոտիները բաժանող վերահսկողության գծի երկայանքով: Այդ մասին հաղորդել է The Economic Times թերթը:

«Վերահսկողության գծում Հնդկաստանի ռազմական ներկայության ուժեղացումը կապված է Քաշմիրի պակիստանյան մասից Ջամուի եւ Քաշմիրի դաշնային տարածք ահաբեկիչների ներթափանցման կանխման եւ Հնդկաստանի սահմանամերձ գոտու անվտանգության ապահովման միջոցների հետ»,- մեջբերում է հրատարակությունը պաշտոնական աղբյուրների խոսքը:

2019 թվականին Քաշմիրի վերահսկողության գծում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի գրեթե 2,5 հազար խախտում, դա նման միջադեպերի ամենամեծ քանակն է մի քանի տարվա ընթացքում, հայտնել են նրանք: Սադրանքները կորուստների են հանգեցրել հնդիկ զինծառայողների շրջանում:

Հնդկաստանի բանակի ստորաբաժանումները հարկադրված են եղել պատասխան կարակ բացել: Քաշմիրի վերահսկողության գծում լարվածությունը պահանվում է այն բանից հետո, երբ օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարեց Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու եւ այդ տարածաշրջանում Ջամուի եւ Քաշմիրի եւ Լադաքի դաշնային տարածքներ ստեղծելու մասին (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունքներ ունեն, քան նահանգը): Այդ նպատակով Հնդկաստանի խորհրդարանը հաստատեց Սահմանադրության 370-րդ հոդվածը չեղարկելու որոշումը, հոդված, որը նահանգին հատուկ կարգավիճակ էր շնորհել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս