ԱՄՆ-ում սկանդալ է բորբոքվել Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի շուրջ
ԱՄՆ-ի Բյուջետա-վերահսկիչ գլխավոր վարչությունը (Հաշվիչ պալատ) ստուգում է սկսել պարզելու նպատակով, թե նախագահ Դոնալդ Թրամփը խախտել է արդյոք հատկացումների մասին օրենը՝ Կոնգրեսին չծանուցելով ամռանն Ուկրաինային ցույց տրվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին, այդ մասին հաղորդել է Politico թերթը:
Դեմոկատական կուսակցության ներկայացուցիչները կարծում են, թե Թրամփը միջոցների հատկացումը կապել է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդի Հանթերի Ուկրաինայում գործունեության հետաքննության հետ: Սպիտակ տան ղեկավարն օգնության սառեցումը բացատրել է կոռուպցիայի դեմ Ուկրաինայի իշխանությունների անբավարար պայքարով:
ԱՄՆ-ում սկանդալ է բորբոքվել հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի շուրջը: Հենց այդ զրույցի բովանդակությունն է արդյունքում առիթ դարձել Միացյալ Նահագների ղեկավարի նկատմամբ պաշտոնազրման ընթացակարգ սկսելու համար: Ինչպես կարծում են ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարի քաղաքական ընդդիմախոսերը, Թրամփը փորձել է Զելենսկուն համոզել սկսել Ուկրաինայում Հանթեր Բայդենի գործունեության հետաքննություն՝ Կիեւին ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց:
Ջոզեֆ Բայդենն այժմ Թրամփի առավել հավանական մրցակիցն է 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում: Ուստի, դեմոկրատների կարծիքով՝ Թրամփը, ճնշում գործադրելով Զելենսկու վրա, ըստ էության, ձգտել է կանխավ ապահովել Կիեւի աջակցությունը երկրորդ ժամկետով վերընտրվելու նպապատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: