Նոր ներկայացում է բեմադրվում Փաշինյանի թիկունքում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ Փաշինյանը զբաղված է ֆուտուրիստական ներկայացումների պաշտպանությամբ, նոր ներկայացում է բեմադրվում նրա թիկունքում, որին նա հազիվ թե կարողանա դիմակայել։ Որոշ աղբյուրների դիտարկմամբ` վերջին օրերին կտրուկ նվազել է Փաշինյանի վարկանիշը, ինչի մասին համապատասխան մարդիկ նրան տեղեկացրել են։
Ընդամենը մեկուկես տարի առաջ Սերժ Սարգսյանին իրականությունից կտրված լինելու մեջ մեղադրող Փաշինյանը, սակայն, այսօր չի ցանկանում ընդունել, որ իր նախկին վարկանիշը կտրուկ նվազում է, վիրտուալ հարթությունում եւս սկսում է տանուլ տալ։
Փաշինյանը գերադասում է իրավիճակը քննարկել միայն նեղ շրջանակում, որտեղ ոչ մեկը նրա «թանին թթու չի ասում»։ Ի դեպ, վերջին «լայվը» ոչ միայն մասնագետների եւ ուսանողների, այլեւ հանրության զգալի հատվածի շրջանում է բուռն քննադատությունների արժանացել։ Սա է պատճառը, որ առաջիկայում Փաշինյանը կամ նոր «ցնցող» թեմա կդնի շրջանառության մեջ կամ, ի վերջո, կձերբակալի Սերժ Սարգսյանին` կորցրած վարկանիշը վերադարձնելու հույսով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: