
Ընդդիմադիրները պատրաստվում են կոնկրետ գործողություններ սկսել` հասնելու մի քանի նախարարի պաշտոնանկության․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ երեկ երիտասարդ ՀՅԴ-ականները ԿԳՄՍ նախարարության դիմաց անժամկետ նստացույցով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն էին պահանջում, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պատրաստվում է ԱԺ դեկտեմբերի սկզբին գումարվող քառօրյայում ներկայացնել այն նախարարների անունները, ովքեր վատ են աշխատում, որոնց ղեկավարելու ընթացքում համապատասխան ոլորտներում զարգացում չի եղել:
Ըստ «Ժողովուրդ» թերթի աղբյուրների` ընդդիմադիրները պահանջելու են պորտֆելից հրաժարվել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին եւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին:
Թերթի տեղեկություններով` ընդդիմադիր այս թեւում առաջիկայում պատրաստվում են կոնկրետ գործողություններ սկսել` հասնելու այդ նախարարների պաշտոնանկությանը: Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ այս նախարարների նկատմամբ անվստահություն կա նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: