Բաժիններ՝

«Բավարիա», «Արսենալ»․ ո՞ւր կգնա Պոչետինոն

«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Բավարիան»:

Գերմանական ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը կարող է չհեռացնել Հանս-Դիտեր Ֆլիքին, իսկ հետո նշանակել 47-ամյա արգենտինացուն, հայտնում է Goal.com-ը՝ հղում անելով Bild-ին:

Սա Պոչետինոյին ժամանակ կտա ուսումնասիրելու գերմաներենը, ինչը «Բավարիան» կարևոր պայման է համարում մարզիչ աշխատելու համար:

Մյունխենի մարզական տնօրեն Հասան Սալիհամիդիշիչը գնահատում է Պոչետինոյի աշխատանքը: Ենթադրաբար, նրանք արդեն հանդիպել են:

Նշվում է նաև, որ Պոչետնինոն կարող է գլխավոր Լոնդոնի «Արսենալը»։ Լոնդոնյան ակումբը գոհ չէ Էմերիի աշխատանքից և փնտրում է մարզչի, որը լավ ծանոթ է Պրեմիեր լիգային և վարժ խոսում է անգլերեն։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս