Վովա Վարդանովը` Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության մասին. ՈՒՂԻՂ
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ 1996 թվականից 1998 թվականների ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանն առանց ժողովրդի վստահությունը ունենալու անօրինական կերպով տիրացել է իշխանությանը և չարիք է եղել ժողովրդի համար:
Վրաստանի կառավարության շենքի հարակից տարածքում 11:00 մեկնարկել է խաղաղ բողոքի ցույց: Ցույցի մասնակիցներն այս անգամ կողպեք են դնում կառավարության շենքի դարպասներին: Այս մասին գրում է aliq.ge կայքը՝ տեղեկացնելով, որ բողոքի ցույցի մասնակիցները «Կողպեքների պատերազմ» են սկսել. առաջին կողպեքը դրել էին խորհրդարանի շենքի մուտքի դարպասին: Սրանից հետո, երեկ ընդդիմության կողմնակիցներն ու բողոքի ցույցի կազմակերպիչները կողպեք դրեցին ՊԱԾ-ի գլխավոր գրասենյակի մուտքի վրա:
Սոցցանցերի հայկական հատվածում քննարկում են Միլանում Հայ Առաքելական «Սուրբ Քառասուն Մանկունք» եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղած, բլոգեր ներկայացած ադրբեջանցու ինքնությունը:
Նոյեմբերի 20-ին, ժամը 18:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Երևանյան լճի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կառավարությունը 1.5 մլրդ դրամ հատկացրեց, որ Ադրբեջանից բռնի տեղահանված 112 ընտանիք բնակարան ունենա
«Ներման մասին» օրենքում փոփոխություն կատարվեց. Կառավարությունն ընդունեց նախագիծը
Նոյեմբերի 8-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը տեսաուղերձ էր տարածել, որում Հայաստանում ՄԹ Գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը տեղեկացնում էր, որ ղեկավարելու է դեսպանատան թիմի աշխատանքը:
Իսրայելի վարչապետ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նաթանյահուն «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Բենի Գանցի կողմից նախագահին մանդատի վերադարձումից հետո վերստին հայտարարել է միասնության կառավարություն կազմելու շուրջ բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Հրամանագրի համաձայն` 2020 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն քվեարկել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում ընթացող ունկնդրումներում իրազեկչին հրավիրելու դեմ, որի հաղորդումն առիթ է ծառայել այն սկսելու համար, ինչպես նաեւ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդուն կանչելու դեմ, ինչը պնդում են հանրապետականները։
Ադրբեջանից բռնի տեղահանված հայերը սպասում են Կառավարության որոշմանը. ՈՒՂԻՂ
Ջերմուկում ու Գնդեվազում հացը պարտքով են գնում։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ո՞ւր են այն մարդիկ, որոնք կորցրել են աշխատանքը։ Իրականությունն այն է, որ նրանք վախենում են խոսել, որովհետեւ իրենք «քաղաքական մոդայից» դուրս են։ Իրենք ակտիվիստ չեն։ Աշխատավոր մարդիկ են, որոնք պետք է իրավական պետության աջակցությունը տեսնեին, որը չեն տեսել ու, ցավոք, հիմա էլ չեն տեսնում։
ՀՖՖ Ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկական ֆուտբոլի ողբերգությունը ունի տասնամյակների հիմք։ Տեղային, կարճաժամկետ հաջողությունները հետ են շպրտել երկարաժամկետ նպատակները։
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում իր հաղթանակը ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն պաշտոնազրկում հայտարարելու հարցի շուրջ ԱՄՆ-ի Կոնգրեսում հերթական ունկնդրումների ֆոնին հայտարարել է, որ «վհուկների որսը» պետք է հենց հիմա ավարտվի։
Ափսոս են նոր իշխանության կարող դեմքերը։ Նրանք բոլորը շատ լավ հասկանում են իրականության ողջ անլրջությունը եւ վտանգավորությունը, նրանք իսկապես կուզեին հավեսով աշխատել եւ արդյունք տալ, բայց ստիպված են ենթարկվել ճառի դոմինանտին։
Նոյեմբերի 20-ին, ժամը 22:53-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թբիլիսիի քաղաքային դատարանը լույս նոյեմբերի 21-ի գիշերը որոշում է ընդունել 5-ից մինչեւ 13 օր ժամկետով վարչական կալանքի տակ վերցնել նոյեմբերի 18-ին խորհրդարանի շենքի մոտ ակցիայի՝ բերման ենթարկված տասը մասնակիցների։
Քաղաքագետ Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճ կլասի պաշտոն զբաղեցնելու համար բարդ քննություն են հանձնում, իսկ ահա երկիր ղեկավարելու համար՝ ոչ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ արձակված 660 դատապարտյալներից և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում հաշվառված 2833 շահառուներից 2019 թվականի նոյեմբերի 12-ի դրությամբ 99-ը կատարել են 210 նոր հանցագործություն: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում կհաստատվի վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձեւը: «Նշենք, որ ներկայումս վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձեւը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 20-ի եւ ոստիկանության պետի 2009 թվականի հունիսի 9-ի համատեղ հրամանով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը տնտեսական ինտեգրման գործընթացի մեջ է Եվրասիական տնտեսական միության հետ, սակայն Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, ինչը Հայաստանում ժողովրդավարությունն ավելի ուժեղ դարձնելու փոխադարձ օրակարգ է։
Թուրքիայի Թեքիդաղ նահագի Մուրաթլը շրջանում կատարվող որոնողահետախուզական աշխատանքների շրջանակներում 286 մլրդ խմ ծավալով բնական գազի պաշար է հայտնաբերվել: Դրանք հայտնաբերվել են Յուքարըսըրթ գյուղի դաշտերում նորվեգական «Equinor» ու կանադական «Valeura» ընկերությունների կատարած աշխատանքների ժամանակ: Նույն այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև հիդրոկարբոնի զգալի պաշարներ:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանն առաջարկում է բարձրացնել պետության կողմից տրամադրվող թաղման նպաստի գումարի չափը: Պատգամավորն իր էջում գրել է, որ այսպիսի առաջարկով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Ինչպես հայտնի է, ՊՆ-ում սկսվել է ազատումների եւ վերանշանակումների շրջանը: Սակայն ուշագրավն այն է, որ ազատվածները պատահական մարդիկ չէին, կային նույնիսկ իրավապահներիտեսադաշտում հայտնվածներ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ «Սանիթեք» ընկերության կողմից կառավարությանն ու քաղաքապետարանին ուղարկված արբիտրաժային վեճի մասին ծանուցումն այն մասին, որ առկա է ներդրումային վեճ, եւ վեճը բանակցությունների արդյունքում չլուծվելու դեպքում գործը կգնա միջազգային արբիտրաժային դատարան, մինչ օրս մնացել է անպատասխան:
Նոյեմբերի 19-ին Իսլանդիա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մասնակցել է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով խորհրդաժողովին, որի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոթիրը (Katrín Jakobsdóttir) և Իսլանդիայի խորհրդարանի խոսնակ Ստեինգրիմուր Սիգֆուսոնը (Steingrímur J. Sigfússon)։