«Ադրբեջանցի պետական աշխատակցին հայերի հանդիպմանը ուղարկող Իլհամ Ալիևը ի՞նչ էր ցանկանում հասկացնել մեզ». Աշոտ Ասատրյան
«Ադրբեջանցին ի՞նչ գործ ունի մի շենքում, որտեղ ՀՀ վարչապետը հանդիպում է հայկական համայնքի հետ: Բա որ նշված անձը ոչ թե հարց տալու նպատակով մտած լիներ շենք, այլ մահապարտ ահաբեկիչ լիներ ու այդ շենքը օդ բարձրացնելու միտք ունենար:
Հասկացանք, որ մենք խաղաղ ենք մեր լեռների պես ու ավելի մարդամոտ ենք , քան ադրբեջանցիք,բայց հավատացեք մեր, մեր հայրենակիցների ու մեր երկրի ղեկավարի անվտանգությունը պետք է ամեն ինչից վեր լինի, թեկուզ հենց մարդկային ամենավեհ գաղափարներից:
Հ.Գ. հարցին Փաշինյանի պատասխանը լավն էր, հատկապես շենքից անվտանգ դուրս գալու երաշխիքը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ռազմական փորձագետ Աշոտ Ասատրյանը:
Քիչ առաջ, շարունակելով նախորդ գրառման թեման, Աշոտ Ահարոնյանը ևս մեկ հրապարակում է կատարել.
«Փաստորեն հայկական համայնքի հետ Փաշինյանի հանդիպմանը ներս մտած ադրբեջանցին ոչ միայն Ադրբեջանի շարքային քաղաքացի չէ, այլ մեծ է հավանականությունը, որ հենց Իլհամ Ալիևի կողմից գործուղված էր այդտեղ, քանի որ ադրբեջանական պետական կառույցի աշխատակից է ու խիստ իշխանամետ:
Եթե ռազմական տեսանկյունից դիտենք այս քայլը, ապա սա կարելի է բնութագրել որպես հետախուզական մեսիջ: Հետախույզների մոտ է ընդունված օպերացիան իրականացնելուց հետո հակառակորդի մոտ, որևէ բան թողնել, որպեսզի պարզ դառնա, որ իրենք եղել են այդտեղ:
Հիմա մնում է հասկանանք, թե ադրբեջանցի պետական աշխատակցին հայերի հանդիպմանը ուղարկող Իլհամ Ալիևը ինչ էր ցանկանում հասկացնել մեզ»,- գրել է նա:
Փաստորեն հայկական համայնքի հետ Փաշինյանի հանդիպմանը ներս մտած ադրբեջանցի, ոչ միայն Ադրբեջանի շարքային քաղաքացի չէ, այլ…
Gepostet von Ashot Asatryan am Mittwoch, 20. November 2019