
ՌԴ-ի ներկայացուցիչը, չնայած հոսպիտալացվելուն, ելույթ կունենա «Մանկական Եվրատեսիլ»-ում

«Մանկական Եվրատեսիլ»-ում Ռուսաստանի մասնակից Դենբերել Օորժակը ելույթ կունենա մրցույթում, չնայած հոսպիտալացվելուն: Այդ մասին լրագրողներին հայտնել է մրցույթի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 13-ամյա Դենբերել Օորժակը Լեհաստանում հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ ուշաթափվել է առաջին փորձից հետո:
«Այսօր առավոտից նրա մոտ էր պրոդյուսերը: Նա իրեն լավ է զգում եւ ելույթ կունենա մրցույթում»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Մանկական Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթի եզրափակիչը կկայանա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցի քաղաքում: Այս տարի Ռուսաստանը ներկայացնելու է Տատյանա Մեժենցեւա եւ Դենբերել Օորժակ դուետը՝ «A time for us» երգով: Երեխաները սովորում են «Իգոր Կրուտոյի ակադեմիայում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: