Բաժիններ՝

Հաշվարկվել է աշխարհի ամբողջ ոսկին

Եթե վերահալվի ամբողջ ոսկին, որը երբեւէ արդյունահանվել է աշխարհում, ապա կստացվի 21 մետր կողով խորանարդ: Այս հաշվարկները բերում է Ոսկու համաշխարհային խորհուրդը։

Խորհրդի տվյալներով՝ 2017 թվականի վերջի դրությամբ աշխարհում արդյունահանված ոսկու ընդհանուր զանգվածը կազմել է 190 հազար 40 տոննա: Ինչպես ճշտել են կազմակերպությունում, այդ ծավալը ներառում է բոլոր պատմական ոսկե արտեֆակտները: Տարեկան արդյունահանումը լրացուցիչ բերում է 2,5 – 3 հազար տոննա:

Ինչպես հաշվարկել են կազմակերպության վերլուծաբանները, մարդկության պատմության մեջ արդյունահանված ոսկու ամբողջ ծավալի երկու երրորդը գետնի տակից ստացվել է 1950 թվականից ի վեր ընկած ժամանակաշրջանում: Ոսկու «վերգետնյա» պաշարների գրեթե կեսը բաժին է ընկնում ոսկերչական զարդերին (47,7 տոկոս): Մնացած ստորգետնյա պաշարները, մասնագետների կարծիքով՝ կազմում է 54 հազար տոննա: Վերջին տարիներին ոսկու արդյունահանումն աճել է, սակայն փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա 8 – 10 տարում աճը կդանդաղի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս