Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահի հետ

Հռոմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիին: Հայկական կողմից հանդիպման մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը:

Հաջորդ օրը` նոյեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանը կայցելի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին ինստիտուտ(ICE), որտեղ կհանդիպի ICE նախագահ Կառլո Ֆեռռոյի հետ:

Նախատեսվում է, որ վարչապետը հարցազրույց կտա իտալական «Corriere della Sera» օրաթերթին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կմեկնեն Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կոթողիկե եկեղեցի և Լևոնյան վարժարան, որտեղ նրանց կդիմավորեն Հայաստանի,Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Տեր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը և Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը:

ՀՀ վարչապետը այցելելու է նաև Կիջի պալատ, որտեղ առանձնազրույց է ունենալու Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ:

ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իտալիա մեկնարկել է նոյեմբերի 20-ին՝ Վենետիկից: Այնուհետև Փաշինյանը մեկնել էր Միլան, որտեղ ունեցել էր մի շարք հանդիպումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս