
«Ռեալը» պատասխանել է Բեյլի ծաղրանքին

Մադրիդի «Ռեալին» դուր չի եկել, թե ինչպես է Գարեթ Բեյլը տոնել Ուելսի՝ Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելը:
Ուելսի ֆուտբոլիստները Հունգարիայի հետ խաղից հետո (2։0) տոնեցին Եվրոպայի առաջնության մուտքը «Ուելս, Գոլֆ, Մադրիդ. այս հերթականությամբ» դրոշով: Եվ Բեյլը մասնակցեց դրան:
Նման տեքստով Ուելսի երկրպագուների վանկարկումները նախկինում տարածված էին:
«Վատ կատակ»,- ասել է է «Ռեալի» աղբյուրը:
Մադրիդի բարձրաստիճան պաշտոնյաները ասում են, որ ակումբը «զայրացած է, բայց նաև անտարբեր»՝ կապված «Ռեալի» և ֆուտբոլիստի միջև առկա մի շարք խնդիրների ևս մեկ դրվագի հետ:
Նշենք, որ օրերս Բեյլը ասել էր, որ հաճույքով է խաղում հավաքականում՝ ի տարբերություն մադրիդյան ակումբի։ Նրան հաճախ մեղադրում են գոլֆը ֆուտբոլից շատ սիրելու մեջ, և թիմում անվանում են նրան գոլֆիստ։
Սիրարփի Աղաբաբյան