
Մահացել է Spirit of the West ռոք-խմբի ֆրոնտմեն Ջոն Մանը

57 տարեկան հասակում Վանկուվերում մահացել է Spirit of the West կանադական ռոք-խմբի ֆրոնտմեն Ջոն Մանը: Այդ մասին հայտնել է ETCanada-ն:
Ինչպես գրում է հրատարակությունը, մահվան պատճառը դարձել է վաղ սկսված Ալցհեյմերի հիվանդությունը: Այդ ախտորոշումը նրան տրվել էր 2014 թվականին:
«Ջոնն արտասովոր արիության տեր էր, հավատարիմ ու սիրելի ընկեր, ջենտլմեն: Բայց ամենագլխավորը, որ նա սիրող հայր էր եւ հիանալի ամուսին»,-գրել է ռադիոհաղորդավար եւ խմբի ներկայացուցիչ Էրիկ Ալփերը:
Ջոն Մանը ծնվել է 1962 թվականին Կալգարի քաղաքում (Կանադա): 80-ական թվականներին նա սովորելու է մեկնել Վանկուվեր, որտեղ 1983 թվականին հիմնել է Spirit of the West խումբը, որը ամենահաջողակներից մեկն է դարձել Կանադայում: Առավել տարածված են համարվում Political եւ Home For a Rest երգերը:
Մանը նաեւ դերասան էր: Հանդես է եկել Վանկուվերի թատերական բեմադրություններում եւ էպիզոդիկ դերերում նկարահանվել «Ռադիկի խրոնիկաները» (2004 թ.) եւ «Այլ աշխարհ. էվոլյուցիա» (2006 թ.) ֆիլմերում, հաղորդելէԷ ՌԻԱ Նովոստին: