
Վերադառնում եմ. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է նորից մարզվելուն:
«Ես վերադառնում եմ»,- սոցցանցերի իր էջում գրել է հայ կիսապաշտպանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մարզվել է «Ռոմա»-ի հիմնական խմբի հետ: «Գայլերը» հերթական մարզումն են անցկացրել այն ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն միացել ազգային թիմերին միջազգային դադարի համար: Մարզվել է նաև Մխիթարյանը:
Հայաստանի ընտրանու ավագը չի միացել հավաքականին Եվրո-2020-ին ընտրական փուլի վերջին երկու խաղերին` Հունաստանի և Իտալիայի դեմ: