Ստուգմամբ զբաղվում ԱՀ քննչական կոմիտեն:
Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ վերոնշյալը ցանկացել է փոխանցել դատապարտյալ Ս. Ն.-ին։
Ազգային ժողովում մեկնարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունը: Առաջադրված է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Եկեք պայմանավորվենք, որ ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ կարճ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 15-ի ցերեկը, 16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Սա քաղաքական հետապնդում է, և սա արվում է տվյալ դեպքում մի մարդու նկատմամբ, որը և Ղարաբաղում, և Հայաստանում… Եթե նախկին նախագահի նկատմամբ նման չարաշահումներ կարող են թույլատրել… Դատախազության համար, ես մի բան եմ հասկանում, օրենքը ոնց որ պլաստիլին լինի. ոնց ուզես, մեկնաբանես, թեկուզ օրենսդրական նախաձեռնության իրավունք ընդհանրապես չունեն։ Հիմա սա է վիճակը»։
Նոր գեներալներ են վկայություն տալու, Երկրապահի անդամներ, օլիգարխներ և նրանց թիկնապահներ, «պատահական անցորդներ», քննիչներ ու դատախազներ և այլն:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բողոքարկել է Արա Մինասյանի հայցով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, որով իրեն պարտավորեցվել էր ներողություն խնդրել։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ վերաքննիչը գործը վարույթ է ընդունել։
«Քանի դեռ այդ բացը վերացված չէ, դատարանին խնդրում ենք նախագահ Քոչարյանին անհապաղ ազատ արձակել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրողների հետ կապված խնդրին։ Նա նշեց, որ տեղյակ չէ, թե արդյո՞ք ԱԱԾ-ն կարճել է գործը, փաստաթղթերին ծանոթ չէ, քանի որ հավանաբար նախաքննական գաղտնիք է եղել։
Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:
Greenpeace-ի բնապահպանական ակտիվիստները երկրորդ օրն է, ինչ նստած են Գդանսկի նավահանգստային ամբարձիչների վրա՝ արգելափակելով ներմուծված ածխի բեռնաթափումը:
Այս պահին ամենակարևորն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 1-ին հարկից 246.6 քմ և 9-րդ հարկից 529.4 քմ մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության կհանձնվի «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ նախագիծը «աղմկոտ» չի որակի, և, եթե անգամ աղմուկ կար, ապա այն շատ արհեստական էր։
Առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու գաղափարն այսօր հետաքրքրություն չի առաջացնում դաշինքում:
«Ես վախենալու խնդիր չունեմ, պարզապես ավելի լարված իրավիճակ թույլ չտալու համար, որը անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ, ինչում ես հետագայում համոզվեցի, պարզապես չուզեցի, որ ավելի վատ միջադեպ տեղի ունենա ընդամենը»:
Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Իշխող խմբակցության քվեարկության շնորհիվ Ազգային Ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին», որով գույքի բազային արժեքի որոշման իրավասությունը տրվում է կառավարությանը, ինչը հակասում է Սահմանադրությանը, քանի որ հարկերը սահմանվում են բացառապես օրենքով:
«Չէ՞ որ ինչ-որ ժամանակ մենք բոլորս միասնական ընտանիք ենք եղել: Մենք շատ ընդհանուր բաներ ունենք, դա վերաբերում է նաև հետսովետական պետությունների զինված ուժերի որոշակի հավասարակշռությանը: Ուստի մենք վարում ենք չափազանց մտածված և հավասարակշռված քաղաքականություն՝ ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը ՀԱՊԿ-ում»,- ասաց Բորիսովը:
Դիտարկմանը, թե՝ Դատախազությունը նշում է, որ ՍԴ որոշումը հիմք չէ, որպեսզի փոխվի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը, Լ. Քոչարյանն արձագանքեց. «Բնականաբար, դատախազությունը էդպես պետք է նշի: Ես արդեն ասել եմ, որ տպավորություն է, թե Դատախազությունը ընդամենը մեկ պարբերություն է կարդացել: Կարծում եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է»:
«Ինչ-որ մեկն ինչ-որ հարթակից իր անձնական, սուբյեկտիվ կարծիքն է հայտնել, և այդ հարցը սկսում են…: Հասկանո՞ւմ եք՝ դա սխալ է: Կան ընթակարգերի կանոններ, կան դրույթներ, որոնք սահմանել են երկրների ղեկավարները, գործընկեր և դիտորդ երկրների համար կան պահանջներ, որոնք պետք է խստորեն իրականացվեն, միայն դրանից հետո կարող է դիտարկվել անդամակցության, դիտորդության, գործընկերության հարցը: Այդ ամենը կարելի է կարդալ մեր կայքում, և ամեն բան հասկանալի կդառնա»,- ասաց Սեմերիկովը:
Վլադիմիր Սպիվակովն անվերապահ հեղինակություն է վայելում գործընկերների շրջանում ոչ միայն երաժշտական հանճարով, որին ծափահարում են լավագույն համերգային հարթակները Նյու Յորքից մինչեւ Տոկիո, այլեւ բարեկամություն անելու տաղանդով, մարդասիրությամբ ու նրբազգացությամբ:
Դատարանի բակն այս պահին մարդաշատ է։ Շարունակվում են թե նախագահ Քոչարյանի աջակիցների, և թե հակառակորդների բողոքի ակցիաները։ Դրանք խաղաղ բնույթ են կրում. Լուրջ միջադեպեր չեն արձանագրվել առայժմ։
«Այս տարի Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա։ Ավելին՝ այս պահին խնայել ենք շուրջ 30 մլն խմ՝ թույլատրելի 170-ից»,- այսօր կառավարության նիստում պաշտոնապես հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
168.am-ին դիմած բնակիչները բողոքում են, որ տևական ժամանակ է՝ մայրաքաղաք Երևանի այդ հատվածում ինչ-որ մարդիկ զբաղվում են խոզաբուծությամբ, իսկ իրենց ահազանգերը բանի տեղ դնող չկա։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձգտելու է հասնել վեյփային արտադրանքի առանձին տեսակների վաճառքի սահմանափակման:
Ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում տեղի ունեցավ Աշխարհի Գավաթի խաղարկության առաջին փուլի 2-րդ պարտիաները:
«Իհարկե, գայթակղությունս շատ մեծ է որոշ բաներ հրապարակելու, և նույնիսկ կարող եմ ոչ թե խոսակցություն, այլ Սվիտալսկու և այլ դեսպանների նամակները հրապարակել այն մասին, թե ինչպե՞ս է գնահատում պարոն Սվիտալսկին Դանիել Իոաննիսյանի և նրա առանձին աշխատակիցների վարքագիծը Ֆեյսբուքում և ոչ միայն, բայց ինձ կզսպեմ։ Դանիել Իոաննիսյանի կոչին չէ, որ ես պետք է անսամ ու դրանք հրապարակեմ»,- եզրափակեց արդարադատության նախկին նախարարը։
ՀՀ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածն այն մասով, որ այն չի սահմանում ՀՀ Սահմանադրությամբ անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը մերժող հանգամանքները։