Ֆրանսիան առաջարկել է «ԵՄ-ում ստեղծել սեփական պետական թվային արժույթը» եւ «ԵՄ-ում արգելել Facebook-ի Libra կրիպտոարժույթի օգտագործումը իր ֆինանսական ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով»:
«Միգուցե մեր կրթական մակարդակը չի համապատասխանում նոր կառավարության սահմանած չափանիշներին, սակայն մենք միայն ուրախ կլինենք, որ ոչ անգրագետ մարդկանցով լի այս նոր կառավարությունը հաջողի»։
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ կմտնի Հայաստանի մեկ ներկայացուցիչ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում պատերազմն ավարտված է:
ALDE կուսակցության պատգամավոր, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի Պատգամավորների պալատի լիագումար նիստի ընթացքում կոչ է արել Խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող քաղաքական հայտարարություն ընդունել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մինչեւ տարեվերջ հանդիպել ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն չի նշանակվի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական:
Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Մնոուդենը հայտարարել է, որ կվերադառնար ԱՄՆ եւ դատարանի առաջ կկանգներ սոսկ այն պայմանով, որ այն արդարացի եւ անաչառ կլինի։
Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի նախորդ չորս նիստի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորներն առաջին և երկրորդ ու ամբողջական ընթերցմամբ ընդունել և քննարկել են երկու տասնյակից ավելի օրինագիծ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Թեհրանը տրամադրված է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ։
ԱՄՆ-ը վերածվում է օլիգարխիական տիպի պետության, որտեղ նախագահ Դոնալդ Թրամփի նման միլիարդատերերը վերահսկում են տնտեսական եւ քաղաքական կյանքը:
Ամբողջ աշխարհում մարդիկ իրենց միջոցները պահում են բանկերում, այն ենթադրությամբ, որ դրա վերաբերյալ գոյություն ունի խիստ գաղտնիություն, քանի որ այլապես իրենք կարող են դառնալ կազմակերված հանցագործության, շորթողների, դեղին մամուլի, և նաև ավտորիտար պետություններում՝ ուժային մարմինների թիրախ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Ազգային ժողովում կայանալու է 2016թ. Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Թերթի տեղեկություններով` քննիչ հանձնաժողովի նիստերը եւ դրանից հետո հնարավոր հետեւանքները լուրջ մտահոգություններ է առաջացրել ՊՆ-ում, ու շատ պաշտոնատար անձինք խառնվել են իրար:
«Երևանում հիմնականում չկան բարդ հատվածներ, որտեղ մեր հրշեջ-փրկարարները չկարողանան աշխատանքներ իրականացնել։ Նրանք պատրաստ են տարբեր իրավիճակների ամենատարբեր վայրերում»,- վստահեցրեց ՓԾ գնդապետը և հավելեց, որ մայրաքաղաքում կան փողոցներ, որոնք բավականին նեղ են և այդ դեպքում դեպքի վայր են ուղարկում ավելի փոքր մեքենաներ, որպեսզի արդյունավետ աշխատանք իրականացվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընկերությունում հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահում:
«Իրատես» թերթը գրում է. «Երեկ մեկնարկեց «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների» գործով առաջին դատական նիստը։ Սա բավական ուշագրավ դատավարություն է լինելու։ Դատարանում լսելու են նախկին բարձրաստիճան կարկառուն գործիչների, որոնցից ոմանք, ըստ մեր տեղեկությունների, պատրաստվում են բացահայտ խոսելու որոշ խնդիրների մասին։
«Հրապարակ» թերթը գրել է. «Սահմանադրական դատարանի ներքին խոհանոցը միշտ փակ է եղել: ՍԴ հիմնադրումից ի վեր այդ կառույցի նախագահ Գագիկ Հարությունյանը սովոր էր փակ աշխատել: Ասում են անգամ, որ դատարանի դատավորները որոշումների նախագծերը միայն խորհրդակցական սենյակում էին տեսնում՝ նախապես չիմանալով, թե ինչ են ընդունելու: Շատ դատավորների դա ձեռնտու էր, ոմանք, սակայն, ըմբոստանում էին, բայց, մեկ է՝ դրսում այդ մասին ոչ ոք չէր բարձրաձայնում:
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` այսօր կայանալու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարսանեկան արարողությունը:
«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլում» իրավիճակը նախանձելի չէ։ Մեր տեղեկություններով, առաջիկայում մանդատ վայր դնողների շարքերը համալրվելու են, սակայն շատ հնարավոր է, որ մեծ թիվ կազմեն խմբակցությունից հեռացող, բայց մանդատ պահպանողները։ Ամուլսարի թեման հիմնական պատճառներից մեկն է, սակայն ոչ միակը։
«Իրատես» թերթը գրում է. «Ի հեճուկս թեժ քաղաքական աշուն կանխատեսողների, ՀՀԿ-ում դեռ չեն շտապում քաղաքական ակտիվ գործողություններ ձեռնարկել։ «Իշխանը մտածում է»,- կասեր հայտնի ֆիլմի հերոսը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, հասկանալով, որ բառացիորեն «տանուլ» են տալիս Ամուլսարի հարցում, նախաձեռնել են թեման հնարավոր ձեւերով «ջրելու» տարբերակներ առաջ քաշել՝ հանրային ուշադրությունը շեղելու համար։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են «Իմ քայլի» մեր աղբյուրները` սորոսականներ-ոչ սորոսականներ պայքարը նոր թափ է հավաքում խմբակցությունում` կապված նոր ստեղծվող կոռուպցիոն խորհրդի հետ։ «ՀՔԾ-ի փոխարեն ստեղծվող այդ սուպերմարմնում են հավաքվելու բոլոր կառույցների` ՊԵԿ-ի, ՀՔԾ-ի, այդ թվում եւ ԱԱԾ-ի քննչական մարմինները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի իմքայլական անդամներից մի քանիսը ՍԴ դիմում են ուղարկել՝ պահանջելով ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ուղարկված դիմումների հայերեն տարբերակը, ու մի քանի շաբաթ է՝ պատասխան չեն ստացել։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլի» բոլոր պատգամավորների նկատմամբ մեծ «վերբովկանների դարաշրջան» է սկսվել. թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի կողմից:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նոր աղմուկ է բարձրանում: Կալանավայրում տարածված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական հիմնարկում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը` Համիկը, որին անցած ամիս սպանեցին «Դոն Կիխոտ» ռեստորանի տարածքում:
«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարվա իշխանափոխության օրերին Սերժ Թանկյանը խոստացել էր վերջապես բնակարան գնել եւ ավելի երկար ժամանակ անցկացնել Հայաստանում: Թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, մեծ շուքով կհայտարարվի, որ երգիչն իր խոստմանը տեր է եղել եւ բնակարան է գնել Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Վանաձորում:
Սեպտեմբերի 11-ին Արարատի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ սեպտեմբերի 9-ին Գոռավան գյուղի տներից մեկի բակից թանկարժեք բջջային հեռախոս է հափշտակվել։
Disney ստուդիան Մալեֆիսենտայի մասին երկրորդ կինոնկարի՝ էկրան բարձրանալու նախաշեմին Անջելինա Ջոլիի երկրպագուներին ցուցադրել է դերասանուհու կերպարանափոխման գործընթացը:
Հոնկոնգի ֆոնդային սակարանի (HKEX) օպերատորը Լոնդոնի ֆոնդային բորսայի (LSEG) ղեկավարությանն առաջարկել է միավորել այդ երկու հարթակները՝ գործարքի համար առաջարկելով 36,6 մլրդ դոլար: