Բաժիններ՝

Գդանսկի նավահանգստային ամբարձիչներին երկրորդ օրն է, ինչ նստած են Greenpeace-ի ակտիվիստները

Greenpeace-ի բնապահպանական ակտիվիստները երկրորդ օրն է, ինչ նստած են Գդանսկի նավահանգստային ամբարձիչների վրա՝ արգելափակելով ներմուծված ածխի բեռնաթափումը: Այդ մասին հայտնել է կազմակերպության Լեհաստանի բաժանմունքը:

«Տասն ակտիվիստներ գիշերն անցկացրել են Գդանսկի նավահանգստի ածխամբարի ամբարձիչների վրա, ուր նրանք բարձրացել են սեպտեմբերի 11-ի առավոտյան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պարզաբանվում է, որ Greenpeace-ի ակտիվիստները Լեհաստանի կառավարությանը կոչ են անում ընդունելու մինչեւ 2030 թվականն ածխի օգտագործումից հրաժարվելու պլան: Մի քանի օր առաջ Greenpeace-ի ակտիվիստներն իրենց նավով փակել էին Մոզամբիկից ածխով բեռնված նավի անցումը բեռնաթափման վայր, 20 մարդ ձերբակալվել էր:

Նրանցից երկուսին, այդ թվում՝ նավապետին՝ Իսպաիայի քաղաքացուն, դատախազությունը պատրաստվում է մեղադրանքներ առաջադրել: Ածուխը վառելիք է Լեհաստանի էներգետիկական կարողությունների մոտավորապես 80 տոկոսի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս