«Սա առաջին դեպքը չէ, երբ տնտեսության համար չափազանց կարևոր օրենքը հակասահմանադրական վիճակով հասնում է լիագումար նիստի քննարկմանը»

Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Իշխող խմբակցության քվեարկության շնորհիվ Ազգային Ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին», որով գույքի բազային արժեքի որոշման իրավասությունը տրվում է կառավարությանը, ինչը հակասում է Սահմանադրությանը, քանի որ հարկերը սահմանվում են բացառապես օրենքով:

Որևէ մեկը չհերքեց հակասահմանադրականության խնդիրը՝ հարցի քննարկումը նախատեսելով իրականացնել մինչև երկրորդ ընթերցում:

Այն ահռելի աշխատանքը, որը անհրաժեշտ է իրականացնել, օրենքի նախագծով կառավարությունը պետք է իրականացնի 1,5 տարվա ընթացքում, որը փաստորեն «որոշվեց» իրականացնել երկու շաբաթվա ընթացքում:

Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ տնտեսության համար չափազանց կարևոր օրենքը հակասահմանադրական վիճակով հասնում է լիագումար նիստի քննարկմանը՝ ստանալով դրական եզրակացություն բոլոր փուլերում, որից հետո իրականացվում է հրատապ և ոչ արդյունավետ փոփոխություններ»:

https://www.facebook.com/mane.tandilyan/posts/3113927371959099

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30