«Ես վախենալու խնդիր չունեմ». Արսեն Թորոսյանը՝ տապալված ասուլիսի ու իր պաշտոնանկության մասին

«Անկեղծ ասած՝ խոսել եմ դրա մասին, թե ինչու այդպիսի որոշում կայացրեցի տեղում, նորից հարկ չեմ համարում անդրադառնալ։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցների հետ շփվելուց վախենալուն, ապա կարծում եմ՝ այսօրվա այստեղ գտնվելս հակառակն է ապացուցում։ Ես վախենալու խնդիր չունեմ, պարզապես ավելի լարված իրավիճակ թույլ չտալու համար, որը անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ, ինչում ես հետագայում համոզվեցի, պարզապես չուզեցի, որ ավելի վատ միջադեպ տեղի ունենա ընդամենը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անրդադառնալով օրեր առաջ իր հրավիրած ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպին։

Իր մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերի վերաբերյալ Ա.Թորոսյանը նշեց, որ ինքն այդ մասին ինֆորմացիա չունի. «Ինչպես տեսնում եք՝ հաճախում եմ աշխատանքի»։

Նա հավաստիացրեց, որ թերացումների համար որևէ դիտողություն իրեն ո՛չ հանրային, ո՛չ ոչ հանրային չի արվել։

Տեսանյութեր

Լրահոս