Արոնյանը և Մովսեսյանը շարունակում են պայքարը գավաթի խաղարկությունում
Ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում տեղի ունեցավ Աշխարհի Գավաթի խաղարկության առաջին փուլի 2-րդ պարտիաները:
Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը, ովքեր առաջին պարտիայում ոչ-ոքի էին խաղացել, հաղթանակներ տոնեցին և նվաճեցին 2-րդ փուլի ուղեգրեր: Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը, ովքեր առաջին պարտիայում պարտվել էին, 2-րդ պարտիայում խաղացին ոչ-ոքի և լքեցին հետագա պայքարը:
2-րդ փուլի ուղեգիր նվաճեց նաև Սամուել Սևյանը: Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյանի մրցախաղը Դմիտրի Անդրեյկինի հետ ավարտվեց 1-1 հաշվով և մրցակիցներն այսօր հաղթողին կորոշեն թայ-բրեյքում:
Երկրորդ փուլում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Իրանի ներկայացուցիչ Փարհամ Մաղսուդլուն, իսկ Սերգեյ Մովսեսյանը ուժերը կչափի մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Դին Լիժենի հետ, իսկ Սամուել Սևանը կխաղա Սերգեյ Կարյակինի հետ: